Լրահոս
Օրվա լրահոսը

Հարգե՞լ, թե՞ չհարգել Ուկրաինայի զոհերի հիշատակը Ազգային ժողովում

Փետրվար 24,2014 12:43


Այսօր ԱԺ նիստի սկզբում ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյան առաջարկեց, որ պառլամենտում մեկ րոպե լռությամբ հարգեն Ուկրաինայում իշխանության կողմից մահաբեր զենքի կիրառման պատճառով տասնյակ զոհերի հիշատակը: Նա նկատեց, որ մահաբեր զենքի կիրառումը ցուցարաների դեմ իշխանության կողմից շատ վատ բան է`ակնարկելով նաեւ 2008-ի մարտի 1-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները:

ԱԺ նախագահը առաջարկեց հարգել ողբերգական իրադարձությունների բոլոր զոհերի հիշատակը, այդ թվում նաեւ՝ ոստիկանների, ովքեր նույնպես զոհվել են մահաբեր զենքի կիրառումից: 

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ իր խոսքում ողջունեց ԱԺ նախագահի լայնախոհությունը եւ նկատեց, որ այլ երկրներում տեղի ունեցող քաղաքական գործընթացները պետք չէ օգտագործել այստեղ`քաղաքական դիվիդենտներ շահելու համար: «Պետք չէ սիրուն դեմքով վատ բաներ անել»,- ասաց տիկին Եսայանը` հավելելով, որ, հարգելի պատգամավորը լավ կլիներ, որ նման առաջարկ աներ, երբ Սիրիայում մեր հայրենակիցներն էին զոհվում:

Ի դեպ, խորհրդարանն արտահերթ կարգով կքննարկի երկու հարց`քաղաքական մեծամասնության կողմից ներկայացրած  «գազային ժամանակավոր հանձնաժողովի» հարցը եւ ՀԱԿ-ի ներկայացրած «մարտի մեկի»  հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցերը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728