Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մեհրաբյան. «Ուկրաինան չի մասնատվի»

Փետրվար 24,2014 12:34

«Ուկրաինայում վառվող անվադողերի մեջ վառվում էին Պուտինի կայսերապաշտական ցնդաբանությունները, որը կոչվում է Մաքսային միություն: Տեսնում ենք, թե պուտինյան քաղաքականությունը ինչպես կատաստրոֆայի ենթարկվեց Ուկրաինայում»,-այսօր «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նա  նշեց, որ խափանվում են «պուտինյան քարոզչության կատաստրոֆան, այն  գեբելսյան քարոզչությունը, որը լցվում է բոլորիս տները, այդ կայսերապաշտական պլանները, որոնք իրագործվում են հետխորհրդային երկրներում, հինգերորդ շարասյուների, կրիմինալի միջոցով, որոնք ոչ մի կապ չունեն քաղաքացիների շահերի հետ»:

Պարոն Մեհրաբյանը նկատեց, որ ի սկզբանե որևէ իշխանափոխության խնդիր դրված չէր: Այնուհետև խաղի կանոնները փոխելու խնդիր առաջացավ և  «տեղի ունեցավ քաղաքացիական ապստամբություն՝ ընդդեմ կրիմինալ ռեժիմի»: Պարոն Մեհրաբյանն ասաց, թե ուկրաինացի ժողովուրդը ցույց տվեց, որ ինքը հերոսական է և ազատեց Եվրոպային այն «իլյուզիաներից, թե այդպիսի կրիմինալ ռեժիմը հնարավոր է տրանսֆորմացիայի ենթարկել»: Այս առիթով պարոն Մեհրաբյանը փաստեց, թե հետխորհրդային երկրների ռեժիմներից Ուկրաինայում ռեժիմն ամենակոշտը չէ:

Ռուբեն Մեհրաբյանն ամփոփեց. «Դա ոչ միայն  Ուկրաինայի համար դուռ բացեց դեպի եվրոպական միացյալ ընտանիք, այլև մյուս երկրների համար հույսի դուռ բացեց»: Այնուհետև փորձագետը վստահեցրեց, որ Ուկրաինայի մասնատում չի լինելու:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք ուկրաինական զարգացումները նաև կասկածի տակ են դնում Եվրասիական միություն ստեղծելու նախագի՞ծը, «Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն»-ի փորձագետ Էդգար Վարդանյանը պատասխանեց. «Եվրասիական միության պրոյեկտը, որը Նազարբաևի հետ Պուտինի մշակած պրոյեկտն է, մեծ վտանգի տակ է այն պատճառով, որ եթե մի ամբողջ ժողովուրդ դուրս է գալիս փողոց և չի հեռանում,ապա դա նշանակում է, որ եթե դա լավ բան է, ինչ որ ապագա ունեցող բան է, դեռ կյանքի չկոչված փաստորեն մի ամբողջ ազգի մեծամասնության կողմից դատապարտվում է, ապա դա չի կարող ապագա ունենալ: Դա կարող է նախադեպ լինել և շղթայական ռեակցիայի հանգեցնել»: Պարոն Վարդանյանը նշեց, որ բոլոր նախապայմանները կան, որ Հայաստանում ևս այսպիսի ալիք բարձրանա: Ռուբեն Մեհրաբյանը ևս վստահ է, որ Հայաստանում նման ալիք ևս կբարձրանա:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728