Վաղը՝ փետրվարի 25-ին, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Մոսկվայի մարզի Օդինցովոյի շրջանի “Երշովո” համալիրում անցկացվելիք ՀԱՊԿ անդամ պետությունների ուժային կառույցների ներկայացուցիչների միջազգային մրցաշարի նախապատրաստման համար կազմակերպվելիք սեմինար-խորհրդակցությանը:
Համաձայն ՀԱՊԿ և Համալիր մենամարտի միջազգային ֆեդերացիայի 2014 թ. հիմնական միջոցառումների պլան-օրացույցի՝ ՀԱՊԿ անդամ-պետությունների ուժային կառույցների աշխատակիցների միջև “ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գավաթ” համալիր մենամարտի 12-րդ միջազգային մրցաշարը կկայանա 2014թ. սեպտեմբերի 14-19-ը Մոսկվայում:
Սեմինար-խորհրդակցությանը կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Ավստրիայի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Լեհաստանի, Տաջիկստանի, Հարավային Օսեթիայի համանուն ծառայությունների ներկայացուցիչներ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Մամուլի քարտուղար
Ռիմա Եգանյան