Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջազգային բակալավրիատի» ծրագիր. կվերապատրաստվեն նաև ուսուցիչները

Փետրվար 24,2014 12:12

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` Նիդեռլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարության և “Միջազգային բակալավրիատ” կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` ՀՀ-ում “Միջազգային բակալավրիատի դիպլոմ” ավարտական վկայականի ճանաչման մասին: Համաձայն հուշագրի` կողմերը խրախուսում են համագործակցությունը և փորձի փոխանակումը “Միջազգային բակալավրիատի դիպլոմ” ավարտական վկայական շնորհող ուսումնական հաստատությունների միջև:

Կազմակերպությունը կօժանդակի ՀՀ “Միջազգային բակալավրիատի դիպլոմ” ծրագիրն իրականացնող կրթական հաստատություններին` տրամադրելով ուսումնական նյութեր և կազմակերպելով դասավանդողների փորձի փոխանակումներ: Նախարարությունը կապահովի համապատասխան կրթական հաստատությունների ակտիվ մասնակցությունը “Միջազգային բակալավրիատի դիպլոմ” ծրագրին: Կողմերը պատրաստակամություն են հայտնում ապահովել “Միջազգային բակալավրիատի դիպլոմ” ավարտական վկայականի` որպես համարժեք կրթական որակավորում ճանաչվելը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նպատակով: Կողմերը պատրաստակամություն են հայտնում ուսումնասիրել “Միջազգային բակալավրիատի” ծրագրի հայալեզու դարձնելու հնարավորություները և աջակցել ինչպես “Միջազգային բակալավրիատի” ծրագրի, այնպես էլ Հայաստանի այլ դպրոցների ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը և վերապատրաստումների կազմակերպմանը:

 

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728