Փետրվարի 24-ին, ժամը 03.46-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սանահին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ալավերդի քաղաքի Երևանյան խճուղու 3-րդ կմ-ին ժայռաբեկոր է ընկել (մոտ 1,7 խ.մ), ինչը խոչընդոտում է երթևեկությանը:
Հրշեջ-փրկարարները հեռացրել են ժայռաբեկորն ավտոճանապարհի երթևեկելի հատվածից:
Կարդացեք նաև
ԱԻՆ