Փետրվարի 24-ին, ժամը 17.30-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք քաղաքագետ Աղասի Ենոքյանի եւ քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի միջեւ բանավեճը: Թեման՝ Ուկրաինայի վերջին դեպքերի ազդեցությունը նախկին խորհրդային տարածքում: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները: