Amerikayidzayn.com. ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեք Լյուի համաձայն, Վաշինգտոնը պատրաստ է աշխատելու Ռուսաստանի և այլ պետությունների հետ՝ Ուկրաինայում ժողովրդավարության և երկրի դժվարին ժամանակներ ապրող տնտեսության վերականգնման ուղղությամբ:
Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարը հանդիպում է ունեցել Ռուսաստանի իր գործընկեր Անտոն Սիլուանովի հետ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում անցկացվող «20-ի խմբի» հանդիպման շրջանակներում, որի ընթացքում քննարկվել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի տապալումից և ընդդիմության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյի ազատ արձակվելուց հետո երկրում ստեղծված իրավիճակը:
Միացյալ Նահանգների իշխանությունները նախօրեին ողջունել էին Ուկրաինայում նախօրեին տեղի ունեցած քաղաքական զարգացումները՝ նշելով, որ հատկապես մեծ նշանակություն է ունեցել Յուլիա Տիմոշենկոյի ազատ արձակումը:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Միացյալ Նահանգները «շարունակում է հորդորել Ուկրաինայի բոլոր կողմերին դադարեցնել բռնությունները»:
Կարդացեք նաև
Արմեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: