Azatutyun.am. Ուկրաինայի խորհրդարանի որոշմամբ Ռադայի խոսնակ Օլեկսանդր Տուրչինովը ժամանակավորապես կկատարի նախագահի պարտականությունները: Ռադան կիրակի օրը նման որոշում է կայացրել նախօրեին նախագահ Վիկտոր Յանուկովիչին պաշտոնանկ անելուց և նախագահական նոր ընտրություններ նշանակելուց հետո: Կիևում և այլուր ավելի քան երեք ամիս տևած ցույցերից, ինչպես նաև վերջին օրերի արյունալի բախումներից հետո Ուկրաինայի նախագահը շաբաթ օրը լքել էր մայրաքաղաքը: Այսօր ուկրաինացի խորհրդարանականները նաև քվեարկել են Յանուկովիչի դաշնակից, արտգործնախարար Լեոնիդ Կոժարային պաշտոնանկ անելու օգտին: Տուրչինովը կոչ է արել Ռադայի դեպուտատներին մինչև երեքշաբթի օրը համաձայնության գալ միացյալ կառավարության կազմի շուրջ:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: