«Երեկ պարզ դարձավ, որ ուկրաինական հեղափոխությունը հաղթել է: Ապստամբները գրավել էին Կիեւի բոլոր իշխանական մարմինները, փախուստի դիմած նախագահի նստավայրում սկսել էին էքսկուրսիա անցկացնել, Ներքին գործերի նոր նախարարը հայտնեց, որ ոստիկանությունն անցնում է ժողովրդի կողմը»,- գրում է բլոգեր Իլյա Վարմալովը եւ ավելացնում,- Ինքը՝ Յանուկովիչը, փորձում է պահպանել իր դեմքը: Ամբողջ օրը նրանից մեզ են հասնում իրար հակասող նորություններ. մեկ նա չի պատրասվում հանձնվել, կանգնելու է մինչեւ վերջ, մեկ էլ փորձում է փախչել Դոնեցկով, սակայն սահմանապահները չեն թողնում, որ նրա ինքնաթիռը թռչի»:
Բլոգերը նաեւ հիշատակում է երեկ երեկոյան նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի այցը Մայդան: « Նա արտաբերեց շատ հուզիչ ելույթ, որը ստիպեց Մայդանի կեսին հեկեկալ եւ հետո նրբորեն ակնարկեց, որ այսուհետ նա է գլխավորը»,-գրում է Իլյա Վարմալովը:
Ի՞նչ կլինի հետո, նա չգիտի, սակայն հասկանում է, որ Ուկրաինային սպասվում է դաժան պայքար իշխանության համար. կարծում է, որ «աջ սեկտորի» տղաները երեք ամիս նրա համար չէին կրակների մեջ, որ Յուլիա Տիմոշենկոյին շնորհավորեին հաղթանակի առթիվ եւ գնային տուն: «Ղրիմում Մայդանի հաղթանակով այնքան էլ չեն ուրախանում եւ անհասկանալի է՝ ինչպե՞ս է արեւմուտքը աշխատելու պրոռուսական արեւելքի հետ: Եթե քաղաքական ճգնաժամը դառնա նաեւ տնտեսական, ապա Ուկրաինան դժվար թե կարողանա պահպանել ամբողջականությունը»,- գրում է Իլյա Վարմալովը եւ համոզմունք հայտնում, որ դա այնքան էլ Ուկրաինայից կախված չէ, այլ առավելապես Ռուսաստանից եւ Եվրոպայից:
Այնուամենայնիվ բլոգերը այսօր վերջին օրն է, որ Մայդանն է լուսաբանում, ֆիքսել է որոշ դետալներ, որոնք ներկայացված են ներքեւում.
Կարդացեք նաև
01.Միխայլովսկի վանքն է: Երբ Մայդանում սկսվեց բախում ոստիկանների հետ, այստեղ էին բերվում վիրավորները: Այստեղ էին նաեւ մարդիկ բերում դեղեր եւ մթերք:
02. Այստեղ էին հավաքվում բժիշկ-կամավորների խմբերը:
05.Կիեւի կենտրոնում չեն աշխատում բոնկոմատները:
06.Աղբը դուրս չէր հանվում, այն արդեն նետում էին անցումներում
07. Բոլոր բանկերը փակվել են:08. Արդարության համար պետք է ասել, որ հենց սուր բախումներն ավարտվեցին, մարդիկ սկսեցին քաղաքը կարգի բերել: Մայդանում այդ առումով ամեն ինչ շատ լավ է:
Մանրամասները՝ բլոգում:
Պատրաստեց՝ Հռիփսիմե Հովհաննիսյանը