Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ հայ դահուկորդները չմասնակցեցին 50 կմ մրցավազքին

Փետրվար 23,2014 14:28

Artur Eghoyan (1)

Հայաստանցի դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանն ու Արթուր Եղոյանն այսօր չմասնակցեցին Սոչիի օլիմպիական խաղերի դահուկավազքի վերջին՝ 50 կմ մրցավազքին:

Ըստ տեղեկությունների, Սերգեյը վատառողջ է, իսկ Արթուրը մարզման ժամանակ վնասվածք է ստացել: Ճիշտ է, մեր երկու մարզիկները բարձր տեղերի համար չէին պայքարելու, սակայն անկախ այսօրվա պատճառներից, նրանց մասնակցության նպատակահարմարությունն այս մրցատարածությանը քննարկվում էր, քանի որ նրանք երկուսն էլ դեռ երիտասարդ են եւ 50 կիլոմետրը դեռ նրանց դիսցիպլինը չէ:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

  Լուսանկարները՝ life.panorama.am-ի եւ m.mamul.am-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728