Ուկրաինայում բախումների հետեւանքով տուժածների թիվը անցել է է 645-ից: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի առողջապահության նախարարությունը: Ժամը 6:00-ի դրությամբ հոսպիտալացվածների թիվը եղել է 423: Այս վերջին օրվա ընթացքում հիվանդանոց է դիմել 42 մարդ, որոնցից 33-ը հոսպիտալացվել են: Վերջին բախումներին զոհ է գնացել 82 մարդ: Գրում է itar-tass.com-ը:
Այսօր առավոտյան Կիեւի «Ազատության» հրապարակ են բերվել վրաններ, այնտեղ հավաքվածները պնդում են, որ չեն լքելու տարածքը: