Meteo.am. Փետրվարի 23-ին, ժամը 07.59-ին ահազանգ է ստացվել, որ «Մ4» միջպետական ավտոճանապարհի Սևան-Դիլիջան հատվածում՝ առաջին ոլորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մ-4» միջպետական ավտոճանապարհի Սևան-Դիլիջան հատվածում (14-րդ կմ) բախվել են «ԳԱԶել» մակնիշի 15 ՕՕ 943 պետհամարանիշի և «ԲՄՎ» մակնիշի 10 ՏՏ 167 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով մասամբ այրվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով, իսկ ուղևոր՝ 1969 թ. ծնված Ռ. Ղ.-ն տեղափոխվել է Դիլիջան քաղաքի բժշկական կենտրոն:
Կարդացեք նաև
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:
Լուսանկարը՝ արխիվային