Ուկրաինայի վարչապետ դառնալուն հավակնում են նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, պատգամավոր Պյոտր Պորոշենկոն եւ «Հայրենիք» խմբակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը: Այդ մասին լրատվամիջոցներին հայտնվել է պատգամավոր Նիկոլայ Տոմենկոն: Գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով УНН-ը:
«Վարչապետի թեկնածուները ձեզ հատնի են: Նրանք են Յուլիա Տիմոշենկոն, Արսենի Յացենյուկը, Պյոտր Պորոշենկոն»,- նշել է նա:
Նաեւ նա հայտնել է, որ կառավարության ղեկավարի մասին դեռ վերջնական որոշում չեն կայացրել: