Azatutyun.am. Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն կոչ է արել Կիևի Անկախության հրապարակում` Մայդանում հավաքված ցուցարարներին շարունակել պայքարը, չնայած այն բանին, որ երկրի նախագահը լքել է Կիևը և խորհրդարանը քվեարկել է նրան պաշտոնանկ անելու և մայիսին արտակարգ նախագահական ընտրություններ անցկացնելու օգտին:
Խարկովի քրեակատարողական հիվանդանոցից ազատ արձակվելուց և Կիև ժամանելուց հետո, Տիմոշենկոն, ով առողջական լուրջ խնդիրներ ունի` իշխանությունը չարաշահելու մեղադրանքով շուրջ 7 տարի բանտում անցկացնելուց հետո, Մայդանում հավաքված տասնյակ հազարավոր ցուցարարներին դիմել է անվասայլակ նստած` նրանց անվանելով «հերոսներ, այն լավագույնը, ինչ Ուկրաինան ունի»:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: