Փետրվարի 23-ին Հանրապետության ողջ տարածքում կդիտվի մեծ մասամբ ամպոտ եղանակ, արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ: Այստեղ օդի ջերմաստիճանը կնվազի ևս 4-5 աստ: Օդի ջերմաստիճանի այսպիսի կտրուկ տատանումները բացասաբար են ազդում սրտանոթային հիվանդների ինքնազգացողության վրա: Խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից և հետևել սննդակարգին: Այլ շրջաններում առանց տեղումների եղանակը կպահպանվի: Օդի ջերմաստիճանը կնվազի 1-2աստ: Լեռներում և լեռնանցքներում հնարավոր է քամի 10-12մ/վրկ: Ուշադրություն. ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց:
Երեւանում սպասվում է փոփոխական ամպամածությամբ առանց տեղումների եղանակ, հնարավոր է քամի 7-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը գիշերը +2+4, ցերեկն ստվերում +12+15, երեկոյան +5+7: Փետրվարի 24-ին` պարզ արևային եղանակ:
Աղբյուր՝ www.weather.am