ՄՕԿ-ը Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեին տեղյակ է պահել, որ դահուկավազորդուհի Մարինա Լիսոգորի դոպինգ ստուգումը դրական արդյունք է ցույց տվել:
Նրանից վերցված փորձանմուշում հայտնաբերվել է տրիմետազիդին, որն արգելված պրեպարատների մեջ մտցվել է 2014 թվականի հունվարի 1-ից:
31-ամյա Լիսոգորը 10 կմ դահուկավազքում զբաղեցրել է 58-րդ հորիզոնականը, այնպես որ, նրա որակազրկումը ոչ մի կերպ չի անդրադառնա մեդալների հաշվարկի վրա:
Այսօրվա դրությամբ Սոչիում հակադոպինգային կանոնների խախտման երեք դեպք է գրանցվել: Բացի Մարինա Լիսոգորից, «աչքի ընկել» են Էվի Զահենբահերը (կանանց բիաթլոն) եւ Ուիլյամ Ֆրուլլանին (բոբսլեյ):
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Global Look Press-ի