Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀԿ և ԲՀԿ խմբակցություններում «լռակյաց» պատգամավորները կեսից ավելին են

Փետրվար 22,2014 21:51

ParliamentMonitoring.am-ն ամփոփել է Ազգային ժողովի 5-րդ գումարման 4-րդ նստաշրջանի արդյունքները:

Օրենքները թվերով

ԱԺ 4-րդ նստաշրջանի ընթացքում ընդունված  108 օրենքից մայր օրենքներ են  միայն 5-ը, 94-ի հեղինակը կառավարությունն է,  14-ինը՝ ԱԺ պատգամավորները:  Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նստաշրջանի ընթացքում խորհրդարանն ավելի շատ օրենքներ է ընդունել, քան ողջ աշնանային նստաշրջանում: Օրենքերի  կեսից ավելին (62 oրենք) ընդունվել է հատուկ կարգով:

Նստաշրջանի ընթացքում քննարկվել է ընդդիմադիր խմբակցությունների հեղինակած 2 օրենսդրական նախաձեռնություն, որոնք քվեարկությամբ մերժվել են, ոչ իշխանական ուժերից ընդունվել է միայն ԲՀԿ-ական պատգամավորների հեղինակած 2 նախագիծ: Ընդհանուր առմամբ` ԱԺ ոչ իշխանական ուժերը նստաշրջանի ընթացքում հեղինակել են 49 օրենսդրական նախաձեռնություն: Քվեարկությամբ 9 նախագիծ մերժվել է ընդգրկել նստաշրջանի օրակարգ: 34 օրենսդրական նախաձեռնություն դրված է շրջանառության մեջ, բայց օրակարգ չի ընդգրկվել, 6 նախագիծ օրակարգում է:

Ավանդույթի համաձայն

5-րդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանում խորհրդարանական մեծամասնության և կառավարության  դիրքորոշումների  լիակատար ներդաշնակությունը պահպանվել է. կոալիցիոն խմբակցությունների  դեմ քվեարկությունները, ինչպես նախորդ նստաշրջանում, չեն հասնում 1 տոկոսի և բացառապես վերաբերում են ընդդիմության նախաձեռնություններին:

Էթիկայի նորմերը չեն խախտվել

Էթիկայի հանձնաժողովը որևէ եզրակացություն ԱԺ-ին չի ներկայացրել. նստաշրջանի ընթացքում հանձնաժողովը հրավիրել է ընդամենը 2 նիստ, ստացել 2 դիմում: Դիմումներից մեկը մերժել է, մյուսը՝ ընդունել վարույթ: Համեմատության համար հիշեցնենք, որ ԱԺ 3-րդ նստաշրջանում էթիկայի հանձնաժողովը հրավիրել էր 14 նիստ, ստացել 6 դիմում, որոնցից վարույթ էր ընդունել միայն 1-ը:

Ըստ parliamentmonitoring.am-ի վիճակագրության

5-րդ գումարման Ազգային ժողովի ամենաշատ բացակայած պատգամավորը ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է: Ամենաշատը կողմ է քվեարկել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Ամենաշատ դեմ քվեարկած օրենսդիրը Նիկոլ Փաշինյանն է: Ամենաակտիվը Արծվիկ Մինասյանն է` ՀՅԴ-ից:

4-րդ նստաշրջանում 131 պատգամավորների գրեթե կեսը` 65 պատգամավոր, օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ժամանակ ոչ մի հարց չի տվել և ոչ մի ելույթ չի ունեցել: ՀՀԿ և ԲՀԿ խմբակցություններում «լռակյաց» պատգամավորները կեսից ավելին են. ՀՀԿ-ում՝ 70-ից 36-ը, ԲՀԿ-ում՝ 36-ից 23-ը:

Խորհրդարանում առաջին անգամ

 

  • Ոչ իշխանական 4 խմբակցությունները, օգտվելով ԱԺ կանոնակարգով նախատեսված իրավունքից, առաջին անգամ կարողացել են միասնաբար հարցի քննարկում պարտադրել մեծամասնությանը (կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրարկումը մեկ տարով հետաձգելու հարցով): Մինչ այդ  նույն հարցով արտահերթ էր նախաձեռնել, որը չէր կայացել մեծամասնության բոյկոտի պատճառով:

 

  • Գազային  համաձայնագրերը վավերացվել են բաց քվեարկությամբ՝ առանց հաշվիչ հանձնաժողովի որոշման:

 

  • ԱԺ նիստերի դահլիճում առաջին անգամ լրագրողները բողոքի ակցիա են կազմակերպել (գազային համաձայնագրերի վավերացման քննարկումների ժամանակ):

 

  • Նստաշրջանի ընթացքում փոփոխության է ենթարկվել խորհրդարանական պատվիրակությունների ձևավորման կարգը: «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչը զրկվել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամի կարգավիճակից (Ստրասբուրգում ՀՀ նախագահին ուղղված ոչ կոռեկտ հարց հնչեցնելուց անմիջապես հետո):

 

Չորրորդ նստաշրջանի արդյուքներն ամփոփող զեկույցն ամբողջությամբ ` այստեղ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728