Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի երիտասարդական հիմնադրամին առաջարկվել է ավելացնել գիտությանը վերաբերող անվանակարգերի թիվը և շնորհել երեք մրցանակ

Փետրվար 22,2014 21:42

«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում». Ամփոփվել են «Հայկյան» մրցանակ՝ «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում»-2013 մրցույթի արդյունքները։

«Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը առաջարկել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամին ավելացնել գիտությանը վերաբերող անվանակարգերի թիվը և շնորհել երեք մրցանակ. 1. Վահրամ Վաչագանի Ղազարյան, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ 2. Վազգեն Վալերիկի Սարգսյան, ԵՊՀ, Հեռանկարային Հետազոտությունների Միջազգային Կենտրոն 3. Ռոքսանա Վլադիսլավի Զախարյան, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ։ Միաժամանակ առաջարկվել է, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հանդես գա գիտական գործունեությանն առնչվող անվանակարգերի ավելացման վերաբերյալ համապատասխան պաշտոնական հայտարարությամբ, նշելով, որ այդ քայլը կատարվում է շեշտելու համար գիտության առանձնահատուկ դերը Հայաստանի զարգացման համար։ Առաջարկն արվել է ս.թ. փետրվարի 1-ին։

Այն արվել է ելնելով մրցույթին ներկայացված հայտերի բարձր ցուցանիշներից, հաշվի առնելով հրապարակված հորդորվածների քանակը, տպագրությունների ամսագրերի ազդեցության գործակիցները, ինչպես նաև հավելյալ գիտաչափական տվյալներ, ներառյալ համահեղինակների քանակը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728