Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին

Փետրվար 22,2014 21:13

1900176_663678853678672_1697891252_nԱնցյալ տարվա նախագահական խայտառակ ընտրությունների արդյունքները դուք ընդունեցիք և սատարեցիք Սերժ Սարգսյանին՝ շնորհավորելով նրան «Նախագահ» «Վերընտրվելու » կապակցությամբ, չնայած, որ լավ էլ գիտեիք նրա ինքնըտրվելու մասին։ Սատարեցիք մի մարդու, որը 2008թ․ արյունով զավթեց իշխանությունը։ Այդ ժամանակ ԱՄՆ և Եվրամիությունը հավատում էին, որ Սերժը կանի ամեն ինչ ասոցացման պայմանագիրը նախաստորագրելու համար, և մեղադրում էիք ընդդիմությանը այն բանի համար, թե իբր ընդդիմությունը խանգարում է Հայաստանի հետագա զարգացմանը։ Սակայն ձեզ նախօրոք զգուշացվել էր, որ Սերժ Սարգսյանը  ձեզ կգցի, դա էլ տեղի ունեցավ և դուք, Շտեֆան Ֆյուլեն միանգամից սկսեցիք պաշտպանել բողոքի ձայն բարձրացնող ՀՀ քաղաքացիներին։

Այժմ դուք ևս փորձում եք պահել իշխանությունը ժողովրդից զավթած ոհմակին։ Կհորդորեմ ձեզ փորձերով զբաղվել ձեր երկրում։ Հայաստանի Հանրապետությունը ձեր, Եվրոպայի, Ռուսաստանի և այլ երկրների համար փորձադաշտ չէ։ Ձեր այս հայտարարությանը «Ես կոչ եմ անելու կառավարությանը, որպեսզի այս գործընթացը պարզ ընկալելի լինի և հաջողություն ունենա », որը վերաբերում է պարտադիր կենսաթոշակի կուտակային համակարգին, ես կգնահատեմ որպես Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքական կյանքին միջամտել, որն ըստ Միջազգային Իրավունքի արգելվում է։ Հայաստանի ժողովուրդը ինքն է որոշում՝ իր երկրում ինչն է լավ և ինչն է վատ, ինչն է ճիշտ և ինչն է սխալ, ինչպես ԱՄՆ-ում որոշում են ԱՄՆ-ի քաղաքացիները։

ՀՀ քաղաքացի  Դավիթ Հարությունյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Hayk says:

    А по моему, если народ действительно поймет суть “накопительной пенсии”, это будет только в пользу народа! Так что г. посол сказал правильно!! И не надо пугать людей этим законом!!

  2. Գալուստ Ենոքյան says:

    Որպէս Հայ Մարդ, եվ նաեվ ԱՄՆ ի քաղաքացի ես էլ ստորագրում եմ վերեվում բերված Բաց Նամակի տակ:

    2008 ին նմանատիպ նամակ էի ուղարկել «Nye York Yimes» ին որտեղ գովերգել էին Հայաստանում կայացած անօրինական ընտրությունները… ցավոք պատասխան նամակ չստացա…նրանք կարծում են որ Հայ ժողովուրդը իր երկրում թերեվս ավելի քչով պիտի բավարարվի… իսկ իրենք ավելիին են արժանի…
    Լիովին համաձայն եմ Դավիթ Հարությունյանի հետ:

  3. Էլեն says:

    Երևի արժի անգլերեն տարբերակը ևս ավելացնել..

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728