Եկատերինա Գլազիրինան հեռացվել է Ռուսաստանի օլիմպիական հավաքականից:
Ռուսաստանի բիաթլոնիստների միությունը հաստատել է, որ մարզուհին հեռացվել է թիմից՝ հավաքականի հասցեին ոչ պարկեշտ արտահայտություններ թույլ տալու համար: Դրա հետ կապված՝ ՌԲՄ-ի մամուլի ծառայությունը տեղեկացնում է նաեւ, որ Գլազիրինան չի մասնակցի նաեւ Աշխարհի գավաթի մնացած երեք փուլերին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ РИА Новости-ի