Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է Սամվել Ալեքսանյանը հաջողացրել 5-րդ բրիգադի կազմում կռվել Շահումյանում, որտեղ 5-րդ բրիգադը երբեք չի եղել. News.am

Փետրվար 22,2014 20:40

5-րդ բրիգադը Շահումյանում երբեք չի եղել, իսկ Սամվել Ալեքսանյանը արցախյան ազատամարտին չի մասնակցել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է 5-րդ բրիգադի  տանկային գումարտակի  հրամանատարի տեղակալ, ազատամարտիկ Վարդան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի այն պնդմանը, թե ինքը արցախյան ազատամարտի ժամանակ 5-րդ բրիգադի կազմում կռվել է Շահումյանում։

«5-րդ բրիգադը Շահումյանում չի եղել, 1993թ. հունվարին եղել է Մարտակերտում, այնուհետեւ 1993թ. աշնանը՝ Մանվելի հետ Ֆիզուլիում, հետո 1993թ. աշնանը եւ 1994թ.՝  Մարտակերտում»,- պատմեց ազատամարտիկը։

Նրա խոսքով՝ Սամվել Ալեքսանյանն ընդհանրապես կապ չունի երկրապահի հետ, չհաշված ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հետ կապը. «ԵԿՄ-ն Մանվելի սեփականաշնորհած կառույցն է և ազատամարտիկների հետ կապ չունի»։

«Եթե Մանվելը բրիգադի իսկական հրամանատար լիներ, ապա իր բրիգադի զինվորները այդքան վատ վիճակում չէին լինի, եւ դրա ապացույցն այն է, որ սպարապետ Վազգեն Սարգսյանի շնորհիվ գեներալ դարձածի մարտական ընկերներն Ալեքսանյանի ու Շմայսի նմաններն են»,-ասաց ազատամարտիկը։

Ազատամարտիկի խոսքով՝ 5-րդ բրիգադի ազատամարտիկները Մանվել Գրիգորյանից ոչ մի օգնություն չեն ստացել։

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728