Armenia.panda.org. 2014թ-ի փետրվարի 21-ին, Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (ՀԱՄՀ) և Կովկասի բնության հիմնադրամը (ԿԲՀ) ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:
Ըստ հուշագրի՝ կողմերը սկսում են ռազմավարական համագործակցություն Հայաստանի Հանրապետությունում էկոտուրիզմը Բնության հատուկ պահպանվող տարածքներում և այդ տարածքներին հարակից համայնքներում զարգացնելու նպատակով:
Հուշագիրը ստորագրեցին WWF հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը, ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը և Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Դեյվիդ Մորիսոնը:
Հուշագրի համաձայն՝ կողմերը համատեղ կմշակեն և կիրականացնեն ծրագրեր էկոտուրիզմի զարգացումը խթանելու և դեպի բնության հատուկ պահպանվող տարածքներ և հարակից համայնքներ ներդրումների հոսք ուղղորդելու ուղղությամբ:
Ստորագրման արարողությանը մասնակցեցին նաև ՀՀ բնապահպանության և էկոնոմիկայի նախարարների տեղակալները: