Գյումրու «Շիրակ» օդանավակայան տանող ճանապարհը, որը կապիտալ վերանորոգվեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի պատվին, այսօր արդեն թաղված է ջրի մեջ: Մոտ երկու ամսյա ասֆալտը տեղ-տեղ քայքայվել է, իսկ երթևեկությունը դարձել է վտանգավոր, միակողմանի. բանն այն է, որ վարորդները, սուզվելով օդանավակայանից դեպի Գյումրի բերող ճանապարհային հատվածում , ստիպված են փոխել ուղղությունը ու երթևեկել Գյումրիից դեպի օդանավակայան տանող մասով:
Գյումրիում ջրահեռացման համակարգը չի գործում, որն էլ փաստորեն ջուրն է լցնում պետության կատարած հսկայական ծախսը: Հիշեցնենք միայն, որ ստրատեգիական նշանակություն ունեցող այս ճանապարհը ասֆալտապատեցին նոյեմբերի վերջերին, ճիշտ այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ Պուտինը ժամանելու է Գյումրի: Բանվորները քրտնփչած, գիշեր ու ցերեկ աշխատելով հասցրեցին այն ասֆալտապատել մինչև դեկտեմբերի 2-ը: Ու այն մեր կառավարության վրա նստեց բավականին թանկ, քանի որ այնպիսի որակի ասֆալտ արեցին, որը պիտի դիմանար Պուտինի զրահապատ մեքենային:
Հիշեցնենք`լավատեղյակ մասնագետների հետ զրույցներում մեզ հաջողվել էր իմանալ, որ Գյումրիում 60-62 հազար քառ.մետր ասֆալտապատում է արվել Պուտինի այցից առաջ, և եթե հաշվարկենք, որ մեկ քառ.մետրը արժե 8,500 դրամ, ապա մոտավոր հաշվարկներով այն կազմում է 527 միլիոն դրամ: Եվ այդ գումարի մեծ մասը ուղղորդվել է «Շիրակ» օդանավակայան տանող ճանապարհի վերանորոգմանը, որը փաստորեն այսօրվա դրությամբ ջուրն է լցվում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Нуне джан! Дорогу асфальтировали бы ,если бы вместо Путина приехал любой другой Президент! Это обыкновенная культура! А если считать. сколько денег получает наше население благодаря стране,которой руководит Путин, думаю, стоило “Путини патвин” потратить эти деньги!! Во всем мире проживают миллионы армян,правда? Однако 85% (!)всех трансфертов идут из России!!
Բա ուր է բալասանյանը և նրա մամուլի քարտուղարը, որ ասում էին`նվիրած ձիու ատամները չեն հաշվում, ձեզի հազիվ ատամները թափած ձի նվեր տան, որ ատամները դուք չքաշեք, ձին էլ ձին է, մի էշ է