Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն ազատ է արձակվել: Հայտնում է «Ասոշիեյթըդ փրես» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Տիմոշենկոյի խոսնակին:
Նատաշա Լիսովան գործակալությանն ասել է, որ Տիմոշենկոն ազատ է արձակվել Խարկովի բանտից շաբաթ օրը: Այլ մանրամասների նա չի տիրապետում:
Յուլյա Տիմոշենկոն ձերբակալվել էր 2011թ. Ռուսաստանի հետ գազային պայմանագրեր կնքելու շրջանակներում պաշտոնի չարաշահման համար: Նա դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման:
Տիմոշենկոն ազատ է արձակվել փետրվարի 22-ին Գերագույն Ռադայի ընդունած որոշման արդյունքում, ըստ որի կատարում է նախկին վարչապետին ազատելու միջազգային պարտավորությունը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ