Լրահոս
Օրվա լրահոսը

Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը մեկնարկել է «Ամառը փետրվարին» ֆիլմով

Փետրվար 22,2014 18:35

Այսօր ժամը 16.00-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Փառատոնը նվիրված է ներառական և հաղորդակցական խնդիրներին: Բացմանը ներկա էին Երեւանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ըմայաս Մորզը, ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը,  ՅՈՒՆԻՍԵՖ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը եւ այլք:

Նրանցից յուրաքանչյուրն իր ողջույնի խոսքն ասաց ներկաներին:

«Մեզ համար ոգևորիչ էր տեսնել փառատոնի հանդեպ նման հետաքրքրվածություն: Մենք փորձել ենք այս տարի ևս ներկայացնել Բրիտանական կինոարտադրության լավագույն նմուշները: Բրիտանական ֆիլմերի փառատոնի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն ներկայացնում է միմիայն բրիտանական ֆիլմեր և փառատոնային օրերին դառնում մի հարթակ, ուր մարդիկ ոչ միայն վայելում են լավ կինո, այլև մտածում մեր հասարակությունում առկա խնդիրների մասին»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

PrevPhoto
NextPhoto

Նշենք, որ փետրվարի 22-ից մինչև մարտի 5-ը «Նաիրի» և «Մոսկվա» կինոթատրոններում ցուցադրվելու են անգլերեն և հայերեն ենթագրերով ֆիլմեր: Փառատոնի վերջում ցուցադրվեց առաջին ֆիլմը՝  «Ամառը փետրվարին»:

Քրիստինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728