Այսօր ժամը 13.30 սահմաններում խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գյումրու Անի թաղամասի Սախարովի անվան հրապարակում, միմյանց էին բախվել երեք մեքենաներ` երկուսը «Մերսեդես», մեկը` «Վոլգա մակնիշի»: Սովետական արտադրության մեքենան ճանապարհահատվածից դուրս էր ընկել, վարորդին`1961 թվականին ծնված Արթուր Ռոբերտի Գրիգորյանին էլ տեղափոխել էին Գյումրու բժշկական կենտրոն: Ինչպես Aravot.am-ին փոխանցեց Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, նրա մոտ հայտնաբերվել է սալջարդ:
Մեքենաների բաշխման պատճառով մոտ 1 ժամ պարալիզացվել էր ամբողջ երթևեկությունը, մեքենաներն ու հասարակական տրանսպորտը խցանվել էին կենտրոնական Վազգեն Սարգսյանի անվան ու Շիրակացի փողոցները Սախարովի անվան հրապարակի հետ հատող խաչմերուկում: Ոստիկանների ասելով, Գյումրիում տեղի ունեցող ամենօրյա վթարների պատճառը ոչ միայն քաղաքի ռմբակոծված ու խայտառակ փողոցներն են, այլ էժանագին մեքենաները: «Ում գրպանում 1000 դոլար է հայտնվում, մեքենա է գնում ու իրեն վարորդ երևակայում», -նեղսրտում էին ոստիկանները:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ