Լրահոս
Օրվա լրահոսը

Տրայան Հրիսթեա. «Եվրամիությունը երեխա չէ, որը հավաքում է իր խաղալիքներին ու հեռանում»

Փետրվար 22,2014 17:04

Փետրվարի 21-ից Կոտայքի մարզի Աղվերան հանգստյան գոտու հյուրանոցներից մեկում մեկնարկել է Եվրամիության վերապատրաստման դասընթացը Հայաստանի ակումբում (First Training Course of the EU in Armenia Club): Այն տևելու է 3 օր՝ մինչև փետրվարի 23-ը:

Այսօր՝ փետրվարի 22-ին, ակումբի հյուրերն էին ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան: Փոխնախարարը խոսեց ՀՀ-Եվրամիություն համագործակցության մասին, վերջին պայմանագրերի, Հայաստանի արտոնությունների մասին: Խոսեց նաև GPS+ -ի մասին, որն արտոնյալ առևտրային ռեժիմ է առաջարկում Հայաստանի համար: Փոխնախարարը նշեց, որ Հայաստանից 6000 անուն ապրանք է արտահանվում ԵՄ, այդ թվում՝ հագուստ՝ 20 միլիոն եվրո արժողությամբ, ձկնամթերք (հիմնականում խեցգետին)՝ 1,5 միլիոն եվրո արժողությամբ, ծխախոտ, սարքեր, շինանյութ, ջեմեր, խմիչքներ և այլն: Եվ նա հավելեց, որ GPS+ -ի շնորհիվ այս ամենն արտահանվում է 0% մաքսատուրքով:

Իսկ այն հարցին, թե արդյոք Մաքսային միություն մտնելուց հետո տարիֆները շատ են բարձրանալու, պրն Մելքոնյանն ասաց. «Իրավիճակը հեշտ չէ, բայց եկեք արհեստականորեն ավելի չվատացնենք: Բանակցությունները դեռ չեն ավարտվել: Բացառություններ կլինեն»:

Խոսեց նաև ՄՄ մտնելուց հետո Վրաստանի հետ հարաբերությունների մասին, արդյոք կա ռիսկ, որ Վրաստանն էլ կավելացնի տարիֆները: «Մեզ համար շատ կարևոր է Վրաստանի հետ պահպանել ազատ առևտրային հարաբերություններ: Միգուցե պետք է ռիսկերի մասին խոսել, բայց պետք չէ վերցնել սև սցենարներ: Մենք նրա հետ ունենք պայմանագրեր, իրավական հիմքեր: Ինչու՞ Վրաստանը պիտի բարձրացնի տարիֆները»,- ասաց պրն Մելքոնյանը:

Խոսեց նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան: Նա սկսեց Հայաստանի և Եվրամիության պատմությամբ, կարևորեց համագործակցությունը: Ասաց նաև, որ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը մտնում է Մաքսային միություն, համագործակցությունը շարունակվելու է: «Եվրամիությունը երեխա չէ, որը հավաքում է իր խաղալիքներին ու հեռանում: Մենք հարգում ենք մյուսների կարծիքները»,- ասաց պրն դեսպանը:

Այնուհետև խոսեց այն մասին, որ ԵՄ-ն չունի զինապաշար: Նա նշեց, որ հակամարտությունը չափազանց լուրջ խնդիր է տարածաշրջանի երկրների զարգացման համար, և իրենք պայքարում են այն խաղաղությամբ լուծելու համար: Եվ հավելեց, որ ԵՄ-ն չունի ռազմական ապահովման գաղափարախոսությունը:

Պրն Հրիսթեան նաև ասաց, որ ԵՄ-ն շարունակելու է իր ծրագրերը, իրականացնելու է բարեփոխումների գործընթաց:

 

Վարդուհի ԲԱԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728