Ուկրաինայի խորհրդարանը Արսեն Ավագովին ընտրել է ներքին գործերի նախարարի պաշտոնակատար, մինչ կձևավորվի կոալիցիոն կառավարությունը: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
Ավագովի օգտին քվեարկել է 324 գրանցված պատգամավորից 275-ը:
Նա «Բատկիվշչինա» կուսակցության պատգամավոր է:
2013թ. հունիսի 17-ին Ավագովն ու մեկ այլ հայազգի պատգամավոր Վիլեն Շատվորյանը Գերագույն Ռադա էին ներկայացրել Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը, որը դեռևս չի քննարկվել խորհրդարանում:
Կարդացեք նաև
ՆԳ արդեն նախկին նախարար Վիտալի Զախարչենկոն հրաժարական է տվել փետրվարի 21-ին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ