Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե դանակը հասել է ոսկորին, մինչեւ վերջ պիտի գնանք». Տեղի ունեցավ «Դե!մ եմ»-ի հանրային քննարկումը (Տեսանյութ)

Փետրվար 22,2014 16:20

Մաշտոցի պուրակում այսօր տեղի ունեցավ «Դե!մ եմ» թիմի հերթական հանրային քննարկումը: Ակտիվիստներին այսօր միացել էին Հարավկովկասյան երկաթուղու եւ մետրոպոլիտենի 3 հեռացված աշխատակիցները:

Երկաթուղու աշխատակիցների խոսքով՝ իրենց գործատուները վախեցնում են եւ ճնշումներ են գործադրում՝ սպառնալով, որ եթե չստորագրեն եւ չընտրեն պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդը, ապա իրենց աշխատանքից կհեռացնեն: Որոշ աշխատակիցներ էլ, չդիմանալով այդ ճնշումնրին, ստիպված արդեն ընտրել են իրենց ֆոնդերը. «Ժողովրդի կեսն էլ չեն իմանում` ի՞նչ անեն, վարկերի տակ են, ստիպված ընտրում են»:

Անգամ աշխատանք կորցնելու սպառնալիքը չի կանգնեցնում աշխատակիցներին. «Եթե դանակը հասել է ոսկորին, մինչեւ վերջ պիտի գնանք»:

Մանրամասն՝ տեսանյութում

«Դե!մ եմ» թիմի ակտիվիստ Արտաշես Արաբաջյանը քննարկման ժամանակ հայտնեց, որ  կառավարությունն իր ճնշումներով ավելի է հեշտացնում իրենց նախաձեռնության ընթացքը. «Եթե ճնշումները չլինեին, հնարավոր է, որ մեր նախաձեռնությունը այսպիսի թափ չստանար: Դրա վառ ապացույցը երեկվա երթն է:  Մեր երթին երեկ նաեւ միացել էին այնպիսի մարդիկ, ում իրենց գործատուները փոխհատուցում են կենսաթոշակայինի գումարը: Սակայն շատ ուրախալի էր տեսնել նրանց մեր շարքերում»:

Մեկ այլ ակտիվիստ՝ Կարեն Հովհաննիսյանն էլ կարծում է , որ մեր հանրապետության 95 տոկոսը դեմ է այս օրենքին. «Եթե մեզ համարում ենք ժողովրդավար երկիր, ապա այս պետության մեջ առաջին ձայնը պետք է լինի ժողովրդինը: Եվ եթե ժողովուրդը իսկապես դեմ է, ապա այս օրենքը չպիտի կյանքի կոչվի: Մենք կոչ ենք անում կառավարությանը եւ գործատուներին չճնշել իրենց աշխատակիցներին, եւ թույլ տալ մարդկանց ինքնուրույն որոշում կայացնել»:

Մանրամասն՝ տեսանյութում.

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728