«Օրինակ, ես ինձ շատ անհարմար եմ զգում, և ինձ համար շատ անհարմար է ասել հայ հասարակությանը, թե ինչ է կատարվում Կիևում, քանի որ, ընդհանուր առմամբ Ուկրաինային ժողովուրդն արտաքին աջակցության որևէ հույս չունենալով, ռուսական գաղութականացման դեմ հանդես եկավ: Դրա հետ մեկտեղ, Հայաստանը, կանգնելով պետականության կորստի վտանգի առջև, սա բացարձակապես ադեկվատ ձևակերպում է…մենք շուտով կհասկանանք, որ պետականության կորուստն իրականություն է: Եվ այսպես, սրան բախվելով, լիակատար լռություն` բոլորն են լռում: Նրանք, ովքեր այդքան երկար իրենք իրենց ազգայնականներ էին անվանում, հայրենասերներ, ինքնաոճ գործիչներ, լիբերալներ, որոնք այդքան երկար պայքարում էին, հայտնի էլ չէ`ինչի՞ համար, ժողովրդավարության, անկախության համար և այլն, այ, ինչո՞ւ են բոլորը լռում. ի՞նչ պատահեց. ես դրա պատասխանը չունեմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ, քաղաքական վերլուծաբան Իգոր Մուրադյանը:
Պրն.Մուրադյանի կարծիքով` բոլորը հույս են ունեն Ռուսաստանի օգնությամբ ստանալ վերջին քայլի հնարավորությունն այս խաղում: Ե′վ նրանք, որ 20 տարի հակառուսական են տրամադրված եղել, և′ նրանք, որ ռուսամետ են եղել, բոլորը հույս ունեն ստանալ Ռուսաստանի աջակցությունը. «Հայաստանում քաղաքական կյանքը մահացել է, այն գոյություն չունի: Եվ այս պայմաններում, ես անգամ չգիտեմ`միտք ունի՞ հայ օգտատերի, հասարակության համար հասկանալ այն, թե ինչ է կատարվում Ուկրաինայում»: Նրա կարծիքով՝ այս թեմայի քննարկման միակ պատճառը ներքին հետաքրքրությունն է:
Մանրամասները տեսանյութում.
«Ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում: Չէ՞ որ ամեն ինչ հանգիստ էր և ընդհանուր առմամբ` կանխատեսելի: Յանուկովիչն ուներ վերընտրվելու փայլուն հեռանկար, ուժեղացնելու իր կուսակցության ազդեցությունը մարզերում, սպասվող օրինական ընտրությունների արդյունքում… ինչու՞ կար այդպիսի հեռանկար` քանի որ նա շարժվում էր դեպի արևմուտք»,- ասաց քաղաքական վերլուծաբանը և հավելեց, որ նախագահ Յանուկովիչը Եվրամիության (ԵՄ) հետ ասոցատիվ հարաբերությունների մեջ մտնելու հնարավորություն ուներ:
Կարդացեք նաև
Պրն.Մուրադյանը նշեց, որ ռուսական քարոզչությունը շեշտադրում է անում` ուկրաինացիները դժգոհում են նրա համար, որ Ուկրաինան չի ինտեգրվում ԵՄ-ին. «Դա այդպես չէ: Նա նախկինում էլ առանձնապես չէր ինտեգրվում: Դա չէ խնդիրը: Ուկրաինան կայսերական վտանգի տակ է` ինքնուրույնության կորստի»:
Բավական ԱՓԻՑԱՐՅԱՆ
…և ոչ միայն:Անքննելի են տիեզերքի օրենքները, անհանդուրժելի մարդանմանի գոյությունը մարդկային մոլորակում:
Все молчат,потому что любят свою Родину и понимают, что в данный момент молчание–золото!!!