Ուկրաինայի խորհրդարանի նախագահ է ընտրվել «Բատկիվշչինա» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Ալեքսանդր Տուրչինովը: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
Նրա օգտին 326 գրանցված պատգամավորից քվեարկել է 288-ը:
Տուրչինովը ծնվել է 1964թ. : Նա «Բատկիվշչինա» կուսակցության փոխնախագահն է, ինչպես նաև Յուլիա Տիմոշենկոյի դաշինքի ղեկավարը: 2010թ. եղել է նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի առաջին տեղակալը:
Գերագույն Ռադայի արդեն նախկին նախագահ Վլադիմիր Ռիբակը հրաժարական է տվել փետրվարի 22-ին: Նա նշել է, որ հրաժարականի պատճառը առողջական խնդիրներն են:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ