Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրության գերակշիռ մեծամասնությունը դժգոհ է ձեր աշխատանքից»

Փետրվար 22,2014 15:37

Ս. թ. փետրվարի 20-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանում (ՀԱՀ) ԵԱՀԿ երևանյան գրասենյակը քննարկում էր կազմակերպել «Փոքր ՀԷԿ-երի ոլորտում կայուն զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով: Քննարկմանը հրավիրված էին ՀՀ պետական լիազոր մարմինների պաշտոնյաներ, Հայաստանում գործող միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչներ, բնապահպանական ոլորտի մասնագետներ, հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ:

Քննարկման բուն ձևին ու բովանդակությանը չանդրադառնալով՝ միայն նշենք, որ, որպես կանոն, այդ քննարկումներն անցնում են լարված մթնոլորտում: Որոշ պաշտոնատար անձինք ոլորտին առնչվող թեմաների արդի վիճակի ու թերությունների մասին լսելիս արձագանքում են շատ ագրեսիվ, ընդունում են այն որպես անձնական վիրավորանք և սկսում բանախոսի կամ հարց տվողի հետ անձնական բնույթի քննարկում ծավալել՝ փորձելով կտրվել մեր դառը իրականությունից: Դրա հետ մեկտեղ, երբ հերթը հասնում է հանրության ներկայացուցիչների ելույթներին կամ նյութի ներկայացմանը, նրանց մեծ մասը արդեն լքած են լինում դահլիճը՝ տարբեր պատճառաբանություններով:

Մենք սա որակում ենք որպես անպատասխանատու և անհարգալից վերաբերմունք հանրության նկատմամբ և պահանջում ենք, որպեսզի այս և նման այլ բնույթի քննարկումների ժամանակ, պաշտոնատար անձինք բարի լինեն մնալ մինչև քննարկման ավարտը և լսեն ու մասնակցեն թեմայի ամբողջական քննարկմանը, այլ ոչ թե ելույթ ունենալուց որոշ ժամանակ անց թողնեն ու հեռանան:

Հակառակ դեպքում անհրաժեշտ է բոլոր նման քննարկումների ընթացքում սկզբից ձայն տալ հանրության ներկայացուցիչներին, այնուհետև պետական պաշտոնյաներին: Այլապես ստացվում է անարդյունավետ ու անիմաստ հանդիպում, ինչին ականատես եղանք փետրվարի 20-ին՝ ՀԱՀ-ում տեղի ունեցած վերը նշված քննարկման ժամանակ, որն ավարտվեց հանրության, դոնորների ներկայացուցիչների մի մասի և երկու-երեք պաշտոնյաների ներկայությամբ:

Ինչ վերաբերում է սույն ոլորտի հարցերի քննարկմանը Հայաստանի փոքր ՀԷԿ-երի միության նախագահ տիկին Նաիրա Նահապետյանին, որն իր ելույթում հերթական անգամ պնդեց, թե փոքր ՀԷԿ-երը ընդհանրապես խնդիրներ չեն առաջացնում, ապա անձամբ դիմում ենք նրան՝ տիկին, բարի եղեք, հրավիրված քննարկմանը մնալ մինչև վերջ և լսել այլոց ելույթներն ու կարծիքները, այլապես Ձեր ներկայությունը դառնում է ավելորդ և աննպատակահարմար: Դուք դրանով ոտնահարում եք նաև Ձեր միության պատիվն ու հեղինակությունը: Ձեր այդ արհամարհական վերաբերմունքի արդյունքում է, որ միությունը որևէ հեղինակություն չունի հանրության լայն զանգվածի մոտ: Ձեր ելույթները միայն առաջացնում են քմծիծաղ կամ առնվազն զայրույթ:

Հարգելի´ պաշտոնատար անձինք, Հայաստանի Հանրապետությունը ձեր սեփականություն չէ, իսկ հանրային պահանջի առկայությունն էլ անպայման չէ եվրամայդան լինի, որպեսզի հասկանաք, որ հանրության գերակշիռ մեծամասնությունը դժգոհ է ձեր աշխատանքից, իսկ ձեր գործողությունները չեն կրում հանրօգուտ բնույթ և առնչություն չունեն պետական կառավարման հետ:

Տեսանյութում կարող եք տեսնել թե ինչ խնդիրներ են առաջանում փոքր ՀԷԿ-երի կառուցման և շահագործման հետևանքով:

Այս խնդիրների վերաբերյալ մեր առաջարկներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Յութուբյան ալիք`       https://www.youtube.com/user/armecofront:

 

 

 Հայկական բնապահպանական ճակատ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գագիկ says:

    Փոքր ՀԷԿ-երը մեծ աղետ են մեր փոքր երկրի համար, ովքեր ակսկածում են եկեք Հաղպատի հրաշ ձոր, նախկին հրաշք ձոեր ոևտեղ հարյուրներով ամրդիկ էին ահնգստանում ամռան շրջանում հիմա այդ գետակի հունով առու էլ չի հոսում դա բարաբարոսություն է, գայլի ախորժակով նախկին մարզպետի Քոչինյանի ՀԷԿը լափում է ողջ ջուրը, շրջապատը վերածվել է անապատի, ոչ մի հկողություն

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728