Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհով երթեւեկողները զգուշացվում են գնդակոծության վտանգի մասին

Փետրվար 22,2014 15:14

Վտանգավոր  ճանապարհը շարունակում է գործել

Ներկայումս  Իջեւան-Բերդ ավտոճանապարհի Վազաշեն-Պառավաքար հատվածով երթեւեկողները զգուշացվում են ադրբեջանական գնդակոծության վտանգի, գնդակոծության համար ավելի խոցելի հատվածներն արագ անցնելու անհրաժեշտության մասին: Այս մասին տեղեկացանք Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանից: Նա ասաց, որ  երկու կողմից՝ Պառավաքարի մոտ եւ Վազաշենում ճանապարհին կանգնած են  ոստիկաններից, ռազմական ոստիկաններից եւ զինվորներից կազմված պահակախմբեր,որոնք  վտանգի մասին  զգուշացնում են  վարորդներին:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Sahak says:

    Անհասկանալի է, թե Պառավաքարի և Վազաշենի մոտ կանգնած ոստիկանները, ռազմական ոստիկաններն ու զինվորներն ինչ խնդիր են կատարում: Եթե նրանք այնտեղ կանգնում են միայն վտանգի մասին վարորդներին զգուշացնելու համար, ապա այդ խնդիրը մեծ հաջողությամբ կարող են զինվորները կատարել և ի տարբերություն ոստիկանների ու ռազմական ոստիկանների, նրանք դրամահավաքով չեն զբաղվի: Հավանաբար այս անհեթեթ միտքն էլ է պատկանում զինվորական ՞կրթություն՞ ստացած, երկու ամիս ծառայած, զինվորական համազգեստը հարգող և մարտական գործողություններին ՞մասնակցած՞ գնդապետ-մարզպետ Արմեն Ղուլարյանին:
    Ավելի լավ կլիներ, որ Վազաշենի գյուղապետարանի մոտ զինվորական շտապօգնության ավտոմեքենա հերթապահեր, անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար, ինչու զինվորական, որովհետև նրանք ավելորդ գումարներ դուրս չէին գրելու:

  2. marat says:

    Ոչ մեկի համար արդեն գաղտնիք չէ,որ Պառավաքար-Վազաշեն ճանապարհահատվածը առաջին հերթին մարզի իշխանությունների հանցավոր անտարբերության պատճառով Ադր- բեջանը դարձրել է հումանիտար միջանցք Բերդի տարածաշրջանի բնակչության համար:
    Այժմ մարզպետի պրոժեկտով/տառասխալ չկա/ կառուցվում երկրորդ հումանիտար միջան-
    ցքը:Անարդյունք ծախսվում են պետական գումարները,ավերվում է բնությունը և մարդկանց
    հավատը:Մարզպետը իր ասուլիսներից մեկում,,պրապուսկատ արեց,,,որ խնամի Արծրունը կրակի տակ,կյանքը վտանգելով ճանապարհ է սարքում:Հումանիտար միջանցքի մուտքի/ելք ցանկացած պահի գոյություն չունի/ մոտ գտնվողների բացատրական կամ ցավակցական անիմաստ խորհուրդները լսող չկա:Տասնյակ հազարավոր մարդկանց անվտանգությունը և
    կյանքը զոհաբերվում է ողորմելի մարդուկների կլանի շահերին:

  3. Arman says:

    Երբ են ՀՀ ոստիկանությունում հասկանալու, որ Վազաշեն-Պառավաքար հատվածում հերթապահություն իրականացնելու ժամանակ իրեն աշխատակիցներն ու ռազմական ոստիկաններն ապրանքներ տեղափոխող ավտոմեքենաների վարորդներից դրամական և այլ միջոցներ են մուրում, որով ոչ միայն իրավախախտում են կատարում, այլև անուղղակի ձևով նպաստում են Բերդի տարածաշրջան ներկրվող ապրանքների ինքնարժեքի բարձրացմանը: Հերթապահության այս ձևով Տավուշի մարզպետը կարողացել է այս ճանապարհահատվածի վտանգավորության աստիճանը բարձրացնեով ՀՀ կառավարությունից իր ուզած գումարը պոկել և փոխանցել իր ուզած շինարարական կազմակերպությանը:
    Հարգարժան մեծամեծեր, սահմանը թողեք զինծառայողներին, առանց ՌՈ-ի, իրենք իրենց անելիքները գիտեն ու լավ են անում:

  4. Աննա says:

    Մեր երկրում,մասնավորապես Տավուշում ոչ մի լավ բանի ակնկալիք չկա:Եթե Տավուշի ակադմիկոս, գնդապետ մարզպետն առաջնորդվելով Լ.Չիբուխչյանի խորհուրդներով ամենաբարձր գնահատականն է ստացել էլ ինչի մասին է խոսքը:Նա այնքանով հզոր է ու անպատժելի,որ ինչ ուզում է՝ անում է:Ավելին,իմ կարծիքով ողջ հանրապետությունը ,,պարում է նրա դուդուկի տակ,,:Տավուշում խիրաը միշտ էլ թարս է աճելու:Տեսնես քանի տարի է մնացել նրան մինչև թոշակի անցնի,միգուցե ,,այդպես կպրծնենք մենք բոլորս նրանից,,:Կարծում եմ այլ ճանապարհ չկա,եթե իհարկե մինչև այդ մենք չկործանվենք:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728