Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Յանուկովիչը հեռանում է Կիևից. Azatutyun.am

Փետրվար 22,2014 13:53

Azatutyun. am. Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն այսօր հեռացել է Կիևից` արևելյան Խարկով քաղաքում «խորհրդակցության մասնակցելու համար»:

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ, երկրի նախագահը պլանավորում է մասնակցել «Ուկրաինական ճակատ» միության համաուկրաինական ժողովին: Այս կառույցը հանդիսանում է նախագահի «Ռեգիոններ» կուսակցության հետ փոխկապակցված կազմակերպություն:

Կիևում, մինչդեռ, կրքերը թեժանում են` ցուցարարները մերժել են երեկ հայտարարված քաղաքական կոմպրոմիսի պայմանները և սպառնացել են գրոհել նախագահի նստավայրը, եթե նախագահը հրաժարական չներկայացնի մինչև ժամը 10-ը:

BBC-ն հաղորդում է, որ առավոտյան նախագահի նստավայրը «լքված» տեսք ուներ` այստեղից հեռացվել են վերջին շրջանում մշտական պահպանություն անցկացնող ոստիկանական զորքերը:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728