Ուկրաինայի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Ռիբակը հրաժարականի մասին դիմում է ներկայացրել, հայտնել է Ռադայի փոխնախագահ Ռուսլան Կոշուլինսկին: Փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
«Տեղեկացնում եմ ձեզ այն մասին, որ Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Վասիլևի Ռիբակը իր առողջության և բուժման հետ կապված դիմում է գրել՝ նա խնդրում է իր վրայից հանել Գերագույն Ռադայի նախագահի պարտականությունները», – հայտնել է Կոշուլինսկին՝ բացելով խորհրդարանական նիստը:
Փետրվարի 18-ին Ռիբակի ինքնազգացողությունը վատացել էր, ինչի համար շտապ օգնություն էին կանչել խորհրդարան, այս մասին հայտնել էր անկուսակցական պատգամավոր Իննա Բոգոսլավսկայան՝ նշելով, որ խոսնակի ճնշումը շատ բարձր էր:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև