Լրահոս
Օրվա լրահոսը

Կիևի ցուցարարներ գրավել են կառավարական թաղամասը և վերջնագիր ներկայացրել. Civilnet.am

Փետրվար 22,2014 12:55

«ՍիվիլՆեթ». Կիևի Մայդանի ինքնապաշտպանությունը ամբողջովին վերահսկում է կառավարական թաղամասը: Մայդանցիները մտել են Գերագույն ռադա և նախագահական նստավայր: Ինչպես հաղորդում է «Ունիան»-ը, այս մասին հայտարարել է Մայդանի պարետ Անդրեյ Պարուբիյը: Նրա խոսքով՝ ռադայի շենքում է գտնվում ինքնապաշտպանության ջոկատը, ինչպես նաև «Պրավի սեկտոր» խմբավորման ստորաբաժանումը։ Բացի այդ՝ ակտիվիստները հսկում են նախագահականը և ներքին գործերի նախարարության շենքը։ Պարուբիյը Մայդանի հարթակից հայտարարել է, որ, ընդհանուր առմամբ, ընդդիմադիրներն արդեն վերահսկում են ողջ կառավարական թաղամասը։ Նա ասել է նաև, որ այսուհետ ակտիվիստներն իրենց վերահսկողության տակ են առնում ամբողջ Կիևը։

Փետրվարի 21-ի երեկոյան «ՈւԴԱՌ» խմբակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի ելույթը ընդհատել է Մայդանի հարյուրապետերից մեկը և պահանջել նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականը։ Ցուցարարները միանգամից և բուռն կերպով միացել են այս պահանջին: Համաձայն վերջնագրի՝ Յանուկովիչը պետք է պաշտոնից հեռանա մինչև փետրվարի 22-ի առավոտյան ժամը 10.00-ը, հակառակ դեպքում՝ ցուցարարները խոստացել են զինված հարձակման անցնել։

Մայդանցիները չեն հավատում փետրվարի 21-ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի ու ընդդիմության երեք առաջնորդների՝ «Բատկիվշչինայի» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկի, «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի և «Սվոբոդա» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկի միջև ստորագրված երկրում ճգնաժամի կարգավորման մասին համաձայնագիրի իրականացմանը։ «ՈւԴԱՌ» կուսակցության պատգամավոր Սերգեյ Կունիցինը Korrespondent.net-ին հայտնել է, որ ըստ ձեռք բերված համաձայնագրի՝ առաջիկա 10 օրվա ընթացքում իշխանություններն ու ընդդիմությունը պետք է նոր կառավարություն կազմավորեն, որից հետո միայն նախագահ Յանուկովիչը կարող է հրաժարական ներկայացնել: Հատկանշական է, որ փետրվարի 21-ին Գերագույն ռադայում օրինագիծ է գրանցվել՝ նախագահին անվստահություն հայտնելու մասին:

«Ունիան» գործակալությունը հայտնում է, որ տվյալ օրինագծի հեղինակն է ոչ կուսակցական պատգամավոր Նիկոլայ Ռուդկովսկին: Ինչպես հաղորդում է Ուկրաինայի նախագահի կայքը, փետրվարի 22-ը և 23-ը երկրում սգո օրեր են հայտարարվել: «Ուկրաինայում զանգվածային ակցիաների հետևանքով մարդկային զոհերի հետ կապված` կարգադրում եմ մեր երկրում 2014-ի փետրվարի 22-ը և 23-ը հայտարարել սգո օրեր»,- նշված է նախագահի հրամանագրում:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728