Meteo.am. Փետրվարի 22-ին, ժամը 09.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ փետրվարի 21-ին ժամը 18.00-ից 20.00-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով վնասվել են Լոռու մարզի Տաշիր քաղաքում գտնվող թիվ 43 ՀՓՋ-ի տանիքը՝ 100 քմ մակերեսով և երկու պատուհան, Կաթնառատ գյուղում պանրի գործարանի տանիքն ամբողջությամբ, Լեռնահովիտ գյուղի ավտոճանապարհի 6-8 կմ-ի հատվածում շրջվել են 25 էլ. սյուն, ամբողջությամբ հոսանքազրկվել է Տաշիր քաղաքը, բացառությամբ կենսաապահովման կարևորագույն օբյեկտների: