Լրահոս
Օրվա լրահոսը

Ողբին վերջ տվեք. «Հրապարակ»

Փետրվար 22,2014 10:56

Երբ հետեւում ես մեր որոշ վայ-գործիչների եւ նրանց արբանյակների ողբ ու կականին, թե՝ վայ, հասեք՝ Ուկրաինան քանդվեց, ավերվեց, արյուն հեղվեց, քաղաքացիական պատերազմ է, էս ինչ զուլում բան եկավ էդ սիրուն երկրի գլխին, չգիտես՝ լաս, թե խնդաս:

Ուզում ես այս «կեկելներին» ասել՝ դուք ձեր դարդը լացեք, գործ չունեք Ուկրաինայի հետ: Ուկրաինացիք, ի տարբերություն ձեզ, շատ լավ հասկանում են իրենց օգուտն ու վնասը, քաղաքական մտածողություն ունեն, պայքարի կամք եւ բավականաչափ հայրենասեր են: Անշուշտ, այս ողբասացների մեծ մասն իշխանության թեւի տակ ծվարածներն են, ովքեր սարսափում են այն մտքից, որ մի օր էլ հայ հասարակությունը կարող է ոտքի կանգնել եւ իր իրավունքների համար պայքարել:

Եվ նրանց հույսն այն է, որ ներշնչանքով ու «մայդանը» դատապարտելով կկասեցնեն նման պրոցեսների ընթացքը մեզանում: Ուզում եմ հորդորել այսպես մտածող քարոզիչներին՝ ձեր վաշվիշը մեր հասարակության մի չնչին մասի վրա է ազդեցություն գործելու, մյուս հատվածը զերծ է այդ ազդեցությունից եւ առաջնորդվում է սեփական պատկերացումներով ու սեփական շահերով:

 Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Марина says:

    Կեցցե’ս Արմինե’ (ՀՀ մտահոգ քաղաքացի)…..

  2. Seyran says:

    Ճիշտ այդպես՝սեփական շահով…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728