Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցական գրականության մասին

Փետրվար 22,2014 14:00

Հետեւելով հայաստանյան լրատվամիջոցներին՝ դժվար չէ գալ այն եզրակացության, որ դրանց ճնշող մեծամասնությունը կուսակցական է՝ չնայած գրեթե ոչ մեկը դա չի խոստովանում: Նկատի ունեմ, որ նրանք իրենց առաջ նպատակ չեն դնում ներկայացնել կյանքը՝ իր ողջ բազմազանության մեջ, այլ միայն՝ կուսակցական գծին համապատասխան, սեւացնել կամ սպիտակեցնել երեւույթները եւ մարդկանց այնպես, ինչպես ձեռնտու է իրենց խմբի շահերին:

Ըստ այդմ, Հայաստանում կա՛մ բացարձակապես դրական իրադարձություններ են կատարվում, կա՛մ ընդհանրապես ոչ մի լավ բան տեղի չի ունենում, իսկ այն, ինչ ներկայացվում է որպես դրական, սուտ է եւ կեղծիք: Օրինակ՝ հայկական պլանշետները կամ «Երեւան մոլը»: Մյուս կողմից՝ նրանք, ովքեր ներկայացնում են կյանքի միայն վարդագույն տեսարանները, չեն ցանկանում նկատել, որ, օրինակ, Սյունիքի նախկին մարզպետի որդին (կամ գուցե անձամբ մարզպետը) մարդ է սպանել, իսկ դատախազությունը նրանց «պլստացրել է»: Կամ, օրինակ՝ որ երիտ-ՀՀԿ-ականներն առանց որեւէ հիմքի հարձակվում են մարդկանց վրա: Լրատվամիջոցների մի խմբում դուք ոչ մի բացասական բառ չեք գտնի այսինչ քաղաքական գործչի մասին, հակառակ խմբում՝ ոչ մի դրական բառ նույն մարդու մասին: Նույնը՝ միջազգային իրադարձությունները լուսաբանելիս. Ուկրաինայի վերջին իրադարձությունների պարագայում նկարագրվում էին կա՛մ «Բերկուտի» դաժանությունները (որոնք իրոք սարսափելի են), կա՛մ զինված ապստամբների ոչ պակաս դաժան գործողությունները:

Ժամանակին (1905 թվականին) Լենինը հոդված էր գրել, որը բոլորս պարտադիր անցնում էինք դպրոցում եւ բուհերում՝ «Կուսակցական կազմակերպությունը եւ կուսակցական գրականությունը»: Այդ հոդվածի համաձայն՝ խոսքի ազատությունը բուրժուազիայի հնարած երեսպաշտությունն է՝ քողարկելու համար հեղինակների կախվածությունը փողի քսակից: Եթե դու սոցիալ-դեմոկրատ ես, ապա պարտավոր ես քո գրածներով իրագործել կուսակցական համագումարների որոշումները: Չե՞ս ուզում, բարի ճանապարհ, գնա՝ որտեղ ուզում ես քո ստերը փչիր: Եվ ընդհանրապես գրականությունը պետք է դառնա ընդհանուր կուսակցական գործի մի մասը: «Կորչեն անկուսակցական հեղինակները»,- իր միտքն ամփոփում է պրոլետարիատի առաջնորդը: Ենթատեքստից պարզ է դառնում, որ խոսքը ոչ այնքան գեղարվեստական գրականության, որքան հրապարակախոսության մասին է:

Ժամանակին արաբական խալիֆներից մեկը՝ Օմարը, ասել է՝ այն գրքերը, որոնք կրկնում են Ղուրանի բովանդակությունը, ավելորդ են, իսկ այն գրքերը, որոնք այլ բովանդակություն ունեն, վնասակար են: Այսօրվա Հայաստանում լրագրողներից եւ հրապարակախոսներից շատերը կհամաձայնեն այդ ձեւակերպման հետ՝ Ղուրանի փոխարեն նկատի ունենալով սեփական «կուսակցության գիծը»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (16)

Պատասխանել

  1. Hakob says:

    վերջին հաշվով շատ ավելի լավ է ներկայացնել կուսակցական քաղաքական գիծը, քան ինտերվենտ սորոսի գիծը:

  2. Armen says:

    Հարգելի Արամ,

    Պռոլետարների ղեկավարը չապրելով մեր ժամանակները ու ծանոթ չլինելով հարգելի Արամի հետ ու գրածներին, ճիշտ էլ նկատել/կանխագուշակել է: Ես ամեն անգամ ձեր հոտվածները կարդալուց, դրանում համոզվում եմ:

    Հարգանքներով
    Ամեն

  3. Hayk says:

    Все правильно! Идет информационная война по всему миру!! Если платят хорошие деньги, можно и “белое назвать черным,и бандита представлять демократом, и предателя- патриотом((((((! Наш Великий поет Ав. Исаакян давно уже написал об этом!

    • Վահան says:

      А с каких это пор, Ав. Исаакян для русскомыслящих своим стал? И откуда знаете, что все правильно? Вы сами читаете по-армянски, или для вас читают?

  4. Rafael says:

    ԶԼՄ-ների այդ պարզագույն մոտեցումը իհարկե բխում է աուդիտորիայի պարզունակությունից և մակերեսայնությունից։Այսինքն Հայաստանի մնան երկրներում իմ կարծիքով ընթերցողը առհասարակ ցանկացած երևույթ սև և սպիտակ է դիտարկում և երբ թերթը փորձում է օբյեկտիվություն դրսևորել և իր կուսից շեղվել միանգամից ընթերցողի կողմից հոդվածագիրը արժանանում է ծախված կամ գնված որակումներին և պատահական չէ,որ զարգացած երկրների մամուլը և առհասարակ իդեոլոգիական ֆրոնտը շատ ավելի զարգացած է,այնտեղի ընթերցողը ուղղակի կծիծաղի պարզունակ դիտարկումների վրա։Հետևաբար այստեղ օպտիմալ է սևի և սպիտակի տարբերակը,իսկ բազմաշերտ և զարգացած երկրներում բնականաբար բազմերանգության տարբերակը,օրինակ Եվրոնյուզի։ Ի դեպ հենց այս կայքի օրինակով էլ դա երևում է,հենց խմբագիրը փորձում է լայն նայել իրադարձություններին մաինգամից մեկնաբանություններում արժանանում է նեղ քննադատության։

  5. Զավեն says:

    Շատ ճիշտ եք նկատել, պարոն Աբրահամյան, ես նույնիսկ կավելացնեի ասյ ամենին ևս մի քանի օրինակ:՞Իսկրա՞ թերթր միայն փնովում էր Ցարին:՞Մայդան՞ում կամ Եվրոպական ռադիովով նույնպես,գովեստի խոսքերդ դժվար թե լսես Յանուկովիչի հասցեին:Միակ թերթը,որը հավասարաչափ սևացնում է բոլորին՝ ձերն է:՞Սրանք վատն են, բայց դե սրանք էլ մի բան չեն:Իհառկե չի կարելի թալանել,բայց թալանողին վիրավորել, նույնպես չի կարելի,ոչինչ չի կարելի,կարելի է միայն չի կարելի:Մի հետաքրքիր նկատառում ունեմ Ձեր օրաթերթի վերաբերյալ:Եթե նույնիսկ, ՞Առավոտ՞ի թղթակցի աչքի դիմաց ոստիկանը ծեծի ենթարկի մի ծեր մարդու, ապա հոդվածը ձեր թերթում կսկսվի այս վերնագրով՞ ՞Ոստիկանը դաժանաբար ծեծել է ծերունուն՞:Բայց երբ կբացես բուն հոդվածը միանգամից հեղինակը ձեռքերը լվացած է արդեն: Հոդվաժը սկսվում է այսպես:՞Ինչպես մեզ տեղեկացրեց,հայ ազգակին կոնգրեսի ներկայացուցիչ Պողոսը,ՈՍՏԻԿԱՆԸ ԴԱԺԱՆԱԲԱՐ ԾԵԾԵԼ Է ԾԵՐՈՒՆՈՒՆ:՞
    Դա ձեր գործն է, ձեր ոճն է:Ոչ ոք Ձեզ չի պարտադրում փոխել այն:
    Այո, Ես համաձայն եմ Ձեզ հետ,որ մամուլը Հայաստանում քաղաքականացված է:Իսկը ինչը քաղականացված չէ? Ոստիկանությունը?դատական համակարգը?դպրոցները?նունիսկ մանկապարտեզներն են քաղաքականացված,ես չեմ կատակում:Այսպիսով ինչպես կարող է մամուլը, այս պայմաններում, քաղաքականացված չլինել?

  6. Rafael says:

    իսկ աշխարհում կա՞ երկիր,որտեղ ԶԼՄ-ները անկախ են։Իհարկե չկա,ուղղակի առավել զարգացած մամուլը պրոպագանդան շատ ավելի նրբորեն է իրականացնում,իսկ մերոնք զռնում են ինչպես և նյուս բոլոր ոլորտներում,դե ոչինչ կլասի պակասա,իմիջայլոց դա վերաներվում է Հայաստանում գործող բոլոր ԶԼՄ-ներին բացառություններ չկան։

    • Զավեն says:

      Այսօր փառք Աստծո ԶԼՄ-ները անկախ են,ուրիշ հարց,որ օբյեկտիվ չեն,քանի որ սատարում են այս կամ այն քաղաքական ուժին:Բայց նրանք անկեղծ են,ոչ ոքի չես կարող ստիպել,լավ հոդված գրել այս կամ այն գործչի մասին,որին բացարձակ նա չի համակրում:Ես համոզված եմ,որ Հ1 լրատվականում աշխատում են մարդիկ,ովքեր իրոք սատարում են Սերժ Սարգսյանին, իսկ Ա1 պլյուս ում Լևոն Տեր-Պետրոսյանին:Ես փորձում եմ պատկերացնել,կամ ենթադրել գոնե մեկ գովեստի նախադասություն,որը կարող է գրել Ա1 պլյուսի թղթակիցը Սերժ Սարգսյանի հասցեին և չեմ կարողանում:Մի գուցե պարոն Աբրահամյանը կօգնի…Օրինակ ինչ? Այն ինչ որ կատարվում է օֆիցիալ- դա բոլոր թերթերն էլ լուսաբանում են առանց մեկնաբանությունների:Այսօր Սերժ Սարգսյանը հանդիպեց Տուվալուի արտակարգ և լիազոր դեսպանի հետ,որտեղ կողմերը կարևորեցին երկու երկրների միջև հետագա զարգացումների անհրաժեշտությունը:Տուվալուի դեսպանը կարևորեց նաև Հայաստանի հետ ձեռք բերած բոլոր համաձայնագրերին հավատարիմ մնալը: Նման անհետաքրքիր բաներ բոլորն էլ գրում են, շատ օբյեկտիվ:ՃՃՃՃ

  7. Armen says:

    Հարգելի Ռաֆաել,

    Որ զարգացած երկրում եք եղել կամ եք? Խոսեք փաստերով!
    Ինչ մնում է Արամի հոտվածներին, ցավում եմ, բայց փաստ ո, որ հարգելի Արամը մնացել է 90-ականների ոճին/մտածելակերպին’ կոմունիստներին/ռուսներին/խորհրդաին միության հայհոյելով ու իր հոտվածներում որպես հրեշ ներկայացնում, միաժամանակ եվիոպացիների կամ ամերիկացիների սազի տակ պարելով ճշմարիտ անկողմնակալ լրագրություն է անում:
    Արամի գրածներից անմիջապես երևում է, նրա երաժշտությունն է այստեղ նվագում, ով որ էլ պատվիրել է: Դե Արամ չի ուզում հավատալ, որ այսօրվա ընթերցողը էլ 90-ականների միամիտ չի, որ թողեց Արամի սիրելի Լ. Տ.Պ իշխանության գալ ու ավազակապետություն ստեղծեց, որ մինչև օրս դրա հետևանքներից մեր ժողովուրդը ուղակի տառապում ու մարում է:
    Ցավալի է, բայց այդ ամենը փաստ է:

  8. Լավատես says:

    Ամեն ազգի հեքիաթը բնորոշում է այդ ազգի հաճախ ցավոտ ոչ հեքիաթային իրական պատկերը: Մեր մկները պետք է միասին գործելու մարտավարություն մշակեին, ամենախելոքին ու անվախին գլխավոր հրամանատար նշանակեին, ասեին՝ Մխո դո՛ւ, հրամայի՛ր, մենք պատրաստ ենք քո հրամանները կատարել: Ոսկե ձկնիկը մերը չի, բայց եղածը չենք գնահատում, ոչ մի բան չանելով, ավելին ենք ուզում, փոխանակ եղածը հարյուր տոկոսով օգտագործենք, հետո նոր ավելի լավ նպատակներ դնենք:
    Մեր հին հեքիաթները նորովի պետք է գրվեն, որ մեր ապագա սերունդները հաղթանակեն գոյության կռվում եւ տարածեն իրենց արժեքները եւ ոչ թե միայն գոյատեւեն ու օգտվեն ուրիշների արժեքներից:

  9. David says:

    Hakobi ասած կուսակցական գիծը որտեղ էր, երբ Սորոսի հակակոռուպցիոն խայծը շերեփեց ազգային թակարդիկների առնետներին` պանրիկներով համեմելով:Ազգային գիծ, ռազմավարություն ներքին կոդեքս չունեցողը երբեք սեփական գիծ, դիմագիծ, ող ու ողնաշար չի ունենա:Ողորմի Սորոսի անցավորներին, որ հակակոռուպցիոն ծրագիրը տվեց իր արդյունքը Հայաստանում և դաստիարակեց գիտնականների ռազմավարական ծրագրեր և չզղջալու պողպատյա կամային գծեր:Սերժածրագիր մշակեք և հհկ ական գիծ:

  10. Armen says:

    Լավատես լավ միտք է, ձեզ հետ 100%համամաիտ եմ, միայն ավելացնեմ:
    Եթե մեր նախնիները խելացի լինեին ու օտար դավանանքը,քրիստոնեությունը, չընդունեին, այսօր մեծ հավանական է, որ ծովից ծով Հայաստան կունենաինք ու նաև Չինաստանի պես պետուէյուն կլինեինք:
    Դուք ճիշտ եք, փոխանակ մեր այրական, ազնվական հատկությունները(բառիս բուն իմաստով) պաշտպանելու , ընդունեցինք օտարների նախ հռոմիացիների/բյուզանդացիների այլասերված նիստ ու կացը և հետո էլ թուրքական/ասիական այլանդակություները(կաշառակերություն, անօրիբայանություն , անազնվություն), որը մինչև օրս շարունակվում է :

    • Լավատես says:

      Համաձայն եմ, Արմեն: Օտար դավանանքը՝ հրի ու սրի միջոցով է մտցվել: Այդ պատճառով է, որ մեր թույլ լինելը՝ հանցագործություն ու դավաճանություն է մեր ապագա սերունդների հանդեպ: Երբ շուրջ բոլորդ ոչխարի մորթի հագած գայլեր են պտտվում, իսկ օտար դավանաքը համոզում է, դե դու էլ քեզ ոչխարավարի պահի, իսկ գայլերը մի լավ ասացվածք ունեն՝ եթե դու երկար ժամանակ կերակուրի տեսք ունես, քեզ վաղ թե ուշ կուտեն:

  11. Armen says:

    Բարի օր հայեր,

    Ինչ եմ նկստել մեր եվրոպամետների/արևամետների մոտ,
    Սուտ ինֆորմացիա միջոցով անձնական ինչոր նպատակների հասնել, ժողովուրդին մոլորության մեջ գցելով ու վերջում էլ հուսախափելով:
    Տիմաշենկոն բանտից ազատվելուց հետո Մեյդանում ելութ է ունենում ու ապստամբներին խրախոսում, որ շարունակեք մենք Ուկրաինան Եվրոմիության մեջ է մտնում, իսկ այստեղ եվրոպացի պօլիտիկները ամեն մի ելութում հասկացնել են տալիս, որ մոտ սպագայում մինիմումը 20-30 տարիներին Ուկրաինան հույս չունենա, իսկ միքանի ազնիվ պոլիտիկները ազնվորեն խոստովանում են, որ եղած միքանիսի , օրինակ Հունաստանի, Իսպանիաի, Իտալիաի.., ձեռքն են կրակը ընկել, ինչ մնում է Ուկրաինաի նման քայքայված տնտեսությունով պետության ընդունել ու Եվրոպայում իրավիջակը ավելի սրել:

    Եվրոպաի ու Ամռրիկաի միակ ցանկությունը ու ձգտումն է Ռուսաստանին մեկուսացնել/թուլացնել/բզկտել , որպիսզի այդպիսով ավելի հեշտ ձևով տիրանա ռուսական բնական պաշարներին: ժողովուրդին դրանից ոչ մի օգուտ չի լինի հակառակը ավելի վատ վիճակի մեջ կընգնեն քան կաին:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728