Այն բանից հետո, երբ տափօղակով հոկեյի Կանադայի տղամարդկանց հավաքականն այսօր 1:0 նվազագույն հաշվով պարտության մատնեց Ամերիկայի օլիմպիական թիմին, ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման ստիպված է երկրորդ արկղ գարեջուրն էլ գնել Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի համար:
Երկու երկրների ղեկավարները մեկական արկղ գարեջրի վրա գրազ էին եկել, թե Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում տափօղակով հոկեյի իրենց տղամարդկանց եւ կանանց հավաքականների հանդիպման ժամանակ ո՞վ կհաղթի: Կանադուհիները եզրափակչում արդեն 3:2 հաշվով առավելության հասել են հարեւանների նկատմամբ, իսկ քիչ առաջ կիսաեզրափակչում նրանց հաջողությունը կրկնեցին տղամարդիկ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Global Look Press-ի