Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մազմանյան. «Իմ միակ գոյության աղբյուրը արվեստն է»

Փետրվար 21,2014 23:03

Փետրվարի 21-ին «Գոյ» թատրոնում տեղի ունեցավ Արմեն Մազմանյանի 54-ամյակին նվիրված հուշ-երեկո: Արմեն Մազմանյանը «Գոյ» թատրոնը ստեղծել է 1989թ.: Սա նոր խոսք էր թատերական աշխարհում: «Գոյը» թերևս փորձարարական առաջին թատրոնն էր հայ ժամանակակից թատերաշխարհում: Եվ հատկանշական է, որ այս օրը իր ստեղծած թատրոնի բեմից Մազմանյանին էին շնորհավորում իր նախկին և ներկայիս ուսանողները՝ իրենց փոքր բեմադրություններով և Մազմանյանին կերպարանավորելով:

Պրն Մազմանյանն իր հարցազրույցներից մեկում անդրադարձել էր այն հարցին, թե ինչու է անվանել թատրոնը «Գոյ».  «Թատրոնի անունը  Գոյ է, քանի որ իմ միակ գոյության աղբյուրը թատրոնն է, արվեստը»:

Շնորհավորանքներ հնչեցին նաև Մազմանյանի ընկերների կողմից: Կային բանաստեղծություններ և երգեր՝ նվիրված Մազմանյանին: Բազմաթիվ տեսանյութեր հավաքվել և ներկայացվել էին հանդիսատեսին: Օգտագործվել էին կադրեր թե՛ անձնական արխիվից, թե՛ թատերական ներկայացումներից:

Քրիստ Մանարյանը պատմեց իր և պրն Մազմանյանի զրույցներից մեկը, որի ժամանակ Մանարյանն ասել էր. «Մի երգ եմ գրել Արմեն անունով երիտասարդի մասին, որը պատերազմից չի վերադառնում», որին ի պատասխան Մազմանյանն ասել էր` «Չմեռանք, մեր մասին էլ երգ գրվեց»:

Երեկոյին ներկա էին նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը և այլ պաշտոնյաներ:

IMG_6231

Վերջում գինու բաժակ բարձրացվեց՝ ի հիշատակ Արմեն Մազմանյանի:

 

Տեսանյութը` ավելի ուշ

Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728