Այսօր պարտադիր կուտակային ֆոնդին դեմ արտահայտվող քաղաքացիների «Լուսավորման» երթին մասնակցում էր նաեւ «Armania Today» լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը: Նա մեզ հետ զրույցում ասաց. «Մենք տեսնում ենք, որ իշխանությունները չեն գնում լուրջ զիջումների: Որպեսզի իշխանություններին հնարավոր լինի պարտադրել կամքը եւ ապահովել մարդկանց իրավունքները, ապա հասարակությունը պետք է պատրաստ լինի ավելի կոշտ քայլերի»:
Այսօրվա երթի բազմամարդ լինելը, ըստ Արգիշտի Կիվիրյանի, նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դեմ են այս օրենքին, որն իրենից ներկայացնում է հերթական գրպանահատությունը:
Մանրամասները տեսանյութում:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ