«Դե!մ եմ» կոչերով բազմաթիվ քաղաքացիներ այսօր Մատենադարանից շարժվեցին Երեւանի փողոցներով՝ կոչ անելով բոլորին միանալ ակցիային: Թմբուկներով եւ լեդ տեսակի լուսարձակներով ուղեկցվող «Լուսավորման» երթին միանում էին նաեւ պատահական քաղաքացիներ: Երթուղին Մատենադարան-Մաշտոցի Պողոտա-Թումանյան փողոց-Աբովյան փողոց-Հանրապետության Հրապարակ-Նալբանդյան փողոց-Սայաթ Նովա փողոց-Ազատության հրապարակ էր: «Անօրինությունները միացյալ ուժերով ենք հաղթելու», -հայտարարում էին ակցիայի մասնակիցները, ինչին ի պատասխան ամբոխը բացականչում էր՝ այո, դեմ ենք:
Երթի մասնակիցներն առավել բուռն արձագանքեցին Հանրապետության հրապարակում, հասնելով Կառավարության շենքի դիմաց մի քանի անգամ կանգնեցին: Երթի մասնակիցներից մեկը հայտարարեց. «Ասում ենք՝ մենք հո ախմախ չե՞նք, բա որ Հանրապետության 80 տոկոսը դեմ է, բա դու ի՞նչ եք»:
«Այսօր պահն է, որ տեր կանգնենք մեր իրավունքներին», բացականչելով երթի մասնակիցները շարժվեցին դեպի Ազատության հրապարակ:
Կարդացեք նաև
Մանրամասները տեսանյութերում:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ