Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ո՞նց կարելի է այդպես հեշտությամբ խոսել արտագաղթի մասին». քաղաքագետ

Փետրվար 21,2014 21:40

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը, անդրադառնալով արտագաղթի թեմային, ասաց. «Նախագահն ասում է, որ քչացել է արտագաղթը, բայց տարեկան արտագաղթում են 35 000-40 000 մարդ, դա Արթիկ քաղաքի չափ բնակչություն է, դա մի քաղաք է, ո՞նց կարելի է էդպես հեշտությամբ ասել: Իսկ հիմա ինչո՞ւ է ժողովուրդը արտագաղթում, 90-ականներին դեռ բացատրություն  կար, պատերազմի, տնտեսական ճգնաժամի ու հետերկրաշարժյան տարիներ էին, իսկ հիմա ինչո՞ւ: Գիտեք աշխարհը առաջ է գնում, զարգանում է, ինչո՞ւ մենք պետք է մնանք ասենք թե նույն 97-98 թվականի մակարդակի վրա: Պետք չէ  անընդհատ հին ժամանակներն օրինակ բերել` համեմատելով  հիմիկվա հետ. կարելի է ասել հին ժամանակներում արտագաղթել են, հիմա ներգաղթելու մասին եկեք մտածենք:

Իհարկե, նախագահն ասաց, որ դա ժամանակավոր բնույթ է  կրում, և մենք ամեն ինչ կանենք, որ ներգաղթ էլ տեղի ունենա: Երբեք տեղի չի ունենա, Հայաստանի հանրապետության քաղաքացին, որը լքել է իր երկիրը, հիմա հաստատված է   Եվրոպայում, ՌԴ-ում, ես հարյուրներով ընկերներ, ծանոթներ, բարեկամներ ունեմ, ովքեր ասում են, թե երբեք հետ չեն գա, որովհետև իրենք իրենց ընտանիքներին են տարել, իրենք ունեն իրենց սեփական բիզնեսը, սեփական աշխատանքը, հրաժարվում են մասսայաբար Հայաստանի հանրապետության քաղաքացիությունից, ի՞նչ հետ գալու մասին է խոսքը: Ոչ ոք հետ չի գա, իսկ էն մասսան, որը գալիս է` նույն ադրբեջանահայությունը, նույն Աբխազիայից, Սիրիայից փախած հայերը, կգնան:

Գիտեք սիրիահայերը մնալո՞ւ են էստեղ, 80 տոկոսը կլքի Հայաստանի հանրապետությունը, որովհետև էստեղ էն պայմանները չեն ստեղծված, որ էդ մարդիկ մնան ու աշխատեն: Բացի դրանից էդ մարդիկ սովոր են լավ ապրելուն, իրենց բիզնեսը առաջ տանելուն,  իրենք սովոր չեն, որ իրենց բիզնեսը որևիցե մեկ օլիգարխի բիզնեսին խանգարի և նրանց պարտադրեն, որ փակեն: Իրենք սովոր չեն, ու բիզնեսմենը մի քանի ամիս առաջ հարկ պետք է վճարի, այս խնդիրները կան, որոնք մեր իշխանությունները պետք է լուծեն և հայտարարություններ անելով չէ:

Ես, իհարկե, հասկանում եմ, որ սա նախագահին հրամցրել էին, ինքը օգնականներ ու խորհրդականներ ունի, որոնք, երևի թե, մեր հանրապետության նախագահին շատ սխալ տեղեկություններ են տալիս, շատ-շատ սխալ»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728