Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստ՝ Գագիկ Հարությունյանի նախագահությամբ

Փետրվար 21,2014 18:53

2014 թվականի փետրվարի 21-ին տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստը՝ Գագիկ Հարությունյանի նախագահությամբ:

Նիստի ընթացքում քննարկվել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ «Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետների աշխատանքային հանդիպման արդյունքներով առանձնացված լրացուցիչ հարցադրումներ, ինչպես նաև մի շարք կազմակերպական հարցեր:

Որոշվել է Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ աշխատանքային հանդիպման արդյունքների հիման վրա շարունակել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի լրամշակման աշխատանքները: Հանձնաժողովը լրամշակման աշխատանքներից հետո կնախապատրաստի հայեցակարգի վերջնական տարբերակը և կհրապարակի այն:

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հրապարակումից հետո մարտ-ապրիլ ամիսներին կանցկացվեն հանրային քննարկումներ, որի վերաբերյալ Հանձնաժողովը կհրապարակի լրացուցիչ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահին  առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728