Հայաստանում հրապարակայնորեն հայտնի որոշ անձինք իրենց ինտիմ կյանքը ավելի բազմազան և հետաքրքիր դարձնելու համար օգտվում են մարկիզ դը Սադի խորհուրդներից:
«Մարդ կա, որ հանրությանը շատ հայտնի է, և հայտնի է որպես պուրիտան անձնավորություն, բայց մեզնից գնում է, օրինակ, մտրակ,- «Մեդիալաբին» ասում է առաջին օնլայն սեքս խանութի տնօրեն Տիգրանը,- մենք դա ենթադրում ենք, որովհետև պատվիրված ապրանքը տանելու գալիս է թիկնապահը, որի մեքենայի համարանիշներն ամեն ինչ ասում են»:
Տիգրանն ասում է, որ որպես կանոն՝ մտրակի գնորդները միաժամանակ վերցնում են բիրտ սեքսի վերին ելևէջները վայելելու համար անհրաժեշտ աքսեսուարների ամբողջություն՝ ձեռնաշղթա, դիմակ, սաղավարտ և նույնիսկ դնչկալներ՝ մարմինը ձաղկելիս տնքոցները զսպելու և ծայրագույն զգացողություններ վայելելու համար:
Այս պարագաների օգտագործումը սեռական կյանքում խոսում է սադոմազոխիզմի մասին, որը ենթադրում է սեռական հարաբերություն՝ ցավի և նվաստացման տարաբնույթ տարրերի զուգակցմամբ:
Տիգրանն ասում է, որ սեքսում սուր զգացողություններ վայելելու մարդկանց ցանկությունը շատ նորմալ է ու դրական է գնահատում այդ մոտեցումը:
«Եթե մարդիկ ունեն դրա ցանկությունը և ամբողջ աշխարհում էլ դա անում են, ինչո՞ւ դա չպետք է լինի Հայաստանում,- հարցնում է նա,- ինչի հայերը ուրիշ տեսակի մա՞րդ են»:
Այդպես չեն մտածում հասարակական որոշ շերտերի ներկայացուցիչներ, որոնք օնլայն սեքս խանութից գնելով բիրտ սեքսի պարագաներ՝ կարծում են, որ հային հարիր չէ Թրիերի «Նիմֆոմանուհու» դիտումը:
Մանրամասները կարող եք կարդալ` «Մեդիալաբ»-ի կայքում