Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր երկրում բնապահպանական վերահսկողություն կա՞, թե այդ ոլորտում բոլորը կույր են (Տեսանյութ)

Փետրվար 21,2014 17:59

Սյունիքի մարզի Հանքասարի հանքավայրը շահագործող «Լեռ-Էքս» ՍՊԸ-ն բավական չէ, որ 2010թ.-ին առանց նախագծի և բնապահպանական փորձաքննություն անցնելու կառուցել էր պոչամբար, որի պոչանքները երեք տարի շարունակ լցվում են Գեղի գետը՝ հիմա էլ նույն տրամաբանությամբ սկսել է 25 կմ երկարությամբ պոչատարի կառուցումը: Ահազանգում են Սյունիքի բնակիչները, որոնք մեզ են ուղարկել են այսօր տեղում արված լուսանկարը:

Հիշեցնենք, որ դեռևս անցած տարվա հունիս ամսին մենք ահազանգել էինք այս ընկերության կատարած օրինախախտումների մասին, որոնց այդպես էլ պետական լիազոր մարմինները համապատասխան արձագանք չտվեցին:

Անցած տարվա դեպքերին կարող եք ծանոթանալ տեսանյութում

 Համահայկական բնապահպանական ճակատ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728