Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Էմիլ Սահակյանի` Ռուսաստանի հետ գազի պայմանագիրը թերի է կազմվել (Տեսանյութ)

Փետրվար 21,2014 17:56

«Մեզ խաբում են այնքան, ինչքան մենք թույլ ենք տալիս, որ մեզ խաբեն»,- այսօր գազի սակագների վերաբերյալ կայացած ասուլիսի ժամանակ ասաց հասարակական պաշտպանների միության տնօրեն Արամ Գրիգորյանը:

Արամ Գրիգորյանը դեմ է ՀՀ վարչապետի`գազի ծախսի հետ կապված հանձնաժողով ստեղծելու առաջարկին: Նա կարծում է, որ եթե արդեն գոյություն ունի հանձնաժողով (Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով), որի խնդիրն է զբաղվել այդ հարցերով, հանրությունը չպետք է իր հաշվին հավելյալ գումար ծախսի:

Պրն. Գրիգորյանը նշեց մի քանի խնդիր, որոնց բախվել է հասարակությունը. «Բնակչության խնդիրը հետևյալն է` ձմեռվա ընթացքում ծախսվել է շատ մեծ քանակությամբ գազ, դրա համար պիտի վճարեն, բայց այդ ծախսած գազի արդյունքում իրենք միևնույնն է՝ չեն տաքացել կամ չեն օգտագործել այնքան ջերմություն, ինչքան իրենք սպասում էին»:

Պրն. Գրիգորյանը համարում է, որ գազի կալորիականությունը չէ, որ պետք է համարել առաջնային խնդիր. «Կա մի իրավիճակ, որը թույլ է տալիս մեզ օգտագործել ավելի շատ գազ, քան մենք պիտի օգտագործեինք: Մենք վճարում ենք շատ, որովհետև շատ վճար է սահմանված նաև մեզ համար»:

Ընդհանրապես գազի կալորիականության (ջերմատվության) պակասը պայմանավորված է նրանով, որ ազոտի հետ շատ թթվածին են խառնում: Իսկ եթե գազի բոցի ճնշումն է քիչ լինում, դա ազդում է այն բանի վրա, որ գազը սկսում է թույլ վառվել: Հետևաբար եթե բնակիչները ուժեղացնեն գազը, այն շատ կծախսվի:

Էներգետիկ Էմիլ Սահակյանը ամոթալի է համարում այն փաստը, որ հանրապետությունում այդ հարցն է քննարկվում. «Կալորիականության փոփոխման հարցը բավականին էներգատար և լուրջ գործողություն է, որը աննկատ չէր կարող իրականացվել»:

Նա հավելեց, որ ջերմաստիճանը կախված չէ կալորիականությունից. «Ցանկացած գազ եթե գրագետ այրել, կարելի է այրել բավականին բարձր ջերմաստիճանի պայմաններում»:

Մանրամասները` տեսանյութում

Էմիլ Սահակյանն ասաց, որ Ռուսաստանի հետ պայմանագիրը կազմված է թերի այն տեսակետից, որ պայմանագրում արձանագրված չէ` ինչ որակի գազ է մատակարարվում. «Ես կարդացել եմ ինքս իմ աչքով այն պայմանագիրը, որը կազմված է Հայաստանի և Ռուսաստանի միջև: Եվ այդ պայմանագրում գրված է` բնական գազը, դա այն գազն է, որի ջերմարարությունը 7600 կկալ-ից բարձր է»:

Մանրամասները ` տեսանյութում

Մասնագետի կարծիքով ևս մեկ կարևոր հարց կա` այն, որ Պարսկաստանի գազը բերում են Հայաստան, խառնում են Ռուսաստանի գազի հետ, և ստանում են «անորակ, անորոշ» խառնուրդ:

Արամ Գրիգորյանը պարզաբանեց, որ 2013թ. հունիսի 7-ին հանձնաժողովը հաստատել է գազի սակագին, որտեղ հաստատել են, որ ռուսական կողմից սպառողներին տրամադրվում է 1,7մլն. խորանարդ մետր գազ, պարսկական կողմից 350 մլն. խորանարդ մետր:

Բավական ԱՓԻՑԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728