Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավի ու զորակցության ակցիա Գյումրիում՝ Ուկրաինայի փակ հյուպատոսարանի դիմաց

Փետրվար 21,2014 17:35

Այսօր Գյումրու երիտասարդական խորհուրդը դատապարտեց Ուկրաինայում տեղի ունեցող ամենաթողությունը՝ իրենց բառերով ասած՝ ցավի ու զորակցության ակցիա կազմակերպելով Գյումրիում Ուկրաինայի հյուպատոսարանի շենքի դիմաց; Aravot.am-ի հետ զրույցում ակցիայի նախաձեռնողներից մեկը՝ Կարեն Պետրոսյանն ասաց.«Երեկ ենք որոշել մեր ցավի ու զորակցության ակցիան կազմակերպել: Ուկրաինայի հյուպատոսարանի շենքի տարածքը սիմվոլիկ էր ընտրված, ուղղակի այսօր տեսանք, որ հյուպատոսարանը ոչ միայն չի գործում, այլ ցուցանակներ են հանված: Ահագին մարդիկ են զոհվել Ուկրաինայում եւ ցուցարարներից, և ոստիկաններից; Իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդը ինքն է որոշում ինչպես իրացնել իր իրավունքները, այդ թվում՝ ազատ հավաքների իր իրավունքը: Ամենաթողություն է տիրում Ուկրաինայում: Մենք այս ակցիայով ցույց ենք տալիս, որ մեր համար դատապարտելի է անմարդկային ցանկացած արարք, սպանություն, որ երկրում էլ ուզում է լինի դա»,- ասաց Կարեն Պետրոսյանը: Հավաքված երիտասարդները Ուկրաինայում զոհվածների հարազատներին իրենց զորակցությունը հայտնեցին մոմավառությամբ , և աղոթք արեցին զոհվածների համար:

DSC_0021

Հիշեցնենք, որ Գյումրու Ուկրաինայի հյուպատոսարանը բացվեց մոտ 1,5 առաջ, և հյուպատոս նշանակվեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Սահակյանի հայրը՝ Սոս Սահակյանը:

 

 

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728