Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ Մարտի 1-ին կրակեց ժողովրդի վրա. Պատից կախված հրացանը. «Ա1+»

Փետրվար 21,2014 17:28

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ճշմարիտյանը շատ է ցավում Կիեւի համար, ափսոս է այդ քաղաքը, երկրորդ Վիեննան է նրա համար՝ «Վիննայից էլ սիրուն քաղաքա»։

Պատգամավորն այսօր դժվարանում է ասել, թե ինչ է կատարվում այնտեղ, կարդում է եւ ռուսական եւ արեւմտյան լրատվամիջոցների հաղորդումները Մայդանի մասին, բոլոր դեպքերում նրան դուր չեն գալիս արմատական ընդդիմադիրների վայրագությունները. «Եթե դու վերցնում ես, արհմիությունների շենքը վառում ես, կամ Կիեւի կենտրոնը վառում ես, սա չինովնիկի դեմ պայքար չի»։

Ուկրաինայի դեպքերը Մարտի 1-ի հետ համեմատելը հանրապետական պատգամավորի կարծիքով ճիշտ չէ։ Եվ ապագայում էլ պարոն Ճշմարիտյանը չի տեսնում, որ մեզ մոտ ընդդիմություն-իշխանություն հակամարտությունը կդառնա նույնքան անկառավարելի. «Դուք հավատո՞ւմ եք, որ Հայաստանում, որը գտնվում ա «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» իրավիճակում որեւէ մեկը իրեն… նույնիսկ սովորական քաղաքացին իրեն էդպիսի բան թույլ չի տա, էլ չեմ խոսում իշխանության մասին»։

«Աստված չանի, որ Հայաստանում նման իրավիճակ լինի,-ասում է հանրապետական մեկ այլ պատգամավոր Արտակ Դավթյանը։- Մենք մտածող մարդիկ ենք։ Եւ Կիեւի արյունահեղությունն էլ Մարտի 1-ին նման չէ, դեռ հարց է՝ այստեղ ժողովրդի վրա կրակե՞լ են, թե ոչ»։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728